Որքա՞ն զբոսաշրջիկ է Ադրբեջանից այցելել Հայաստան
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյաների համաձայն՝ 2021թ. առաջին եռամսյակում Հայաստան է եկել ընդամենը 86.000 զբոսաշրջիկ։ Այս տարի թիվը հասել է 249.000-ի։ Ու ստացվել է այնպես, որ 2,9 անգամով աճ ունենք։
Հայաստանի հետ զբոսաշրջային հարաբերություններ ունեցող երկրների ցանկը այս տարի համալրվել է ևս մեկով։ Այդ երկիրը Ադրբեջանն է։
44-օրյա պատերազմից հետո ներկա իշխանությունների վարած քաղաքականության հետևանքով ադրբեջանցիները զբոսաշրջության նպատակով հանգիստ կարող են այցելել Հայաստան։ Տարիներ առաջ որևէ մեկի մտքով չէր կարող անցնել, որ Հայաստանում զբոսաշրջային նպատակներով ադրբեջանցիներ կարելի էր տեսնել։
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյաների համաձայն՝ 2022 թվականի առաջին եռամսյակի տվյալներով զբոսաշրջության նպատակով Հայաստան է այցելել Ադրբեջանի քաղաքացիություն ունեցող 3 զբոսաշրջիկ։
Տեղեկացնենք, որ 2019-22 թթ․-ին Ադրբեջանի քաղաքացիություն ունեցող զբոսաշրջիկի այցելություն մեր երկիր չի եղել։ Վիճակագրական կոմիտեն զբոսաշրջային տվյալների մեջ ներառում է նաև տարբեր երկրներից Հայաստան գործուղման եկած մարդկանց։ Այս տարի փետրվար ամսին Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովի՝ «Եվրանեսթի» շրջանակում ադրբեջանցի պատգամավորները գործուղվել էին Հայաստան։
Նրանց երևանյան այցը ոչ միանշանակ ընդունվեց ու մեծ աղմուկ բարձրացրեց Հայաստանում։ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներում ներառված են այդ ադրբեջանցի պատգամավորները։ Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ այս տարվա առաջին եռամսյակում 3,5 անգամ էլ ավելացել է Թուրքիայից Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թիվը։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում