Արմավիրում մի քանի տասնյակ քաղաքացիներ են բերման ենթարկվել. կալանավորվել են ՀՅԴ 2 անդամներ
Արմավիրում մի քանի տասնյակ քաղաքացիներ են բերման ենթարկվել. կալանավորվել են ՀՅԴ երկու անդամներ Ալեքսան Ալեքսանյանը եւ Արամայիս Մխիթարյանը։
Ալեքսանյանը եւ Մխիթարյանը կալանավորվել են ՀՀ ՔՕ 163-րդ հոդվածի (հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը, հավաքին մասնակցելուն հարկադրելը կամ հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը) հատկանիշներով հարուցված քրեական գործով։
Արմավիրի ոստիկանության բաժնի մոտ են հավաքվել «Հայաստան» խմբակցության պատգամավորները։
Պատգամավոր Արծվիկ Մինասյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ այսօր առավոտվանից իրավապահները զանգվածային խուզարկություններ են իրականացնում տասնյակ քաղաքացիների բնակարաններում.
«Մեր կուսակցության Արմավիրի մարզի Արմավիր, Էջմիածին քաղաքի եւ Բաղրամյանի գրասենյակներում են խուզարկություններ եւ առգրավումներ իրականացվել։ Նախնական տեղեկություններով՝ եւս շուրջ 5 տասնյակից ավելի անձանց փորձ են անում բերման ենթարկել։ Այստեղ չկա օրենք, այստեղ կա խուճապահար ռեժիմի ցուցաբերած վարքագիծ։ Օրենք չհարգող իշխանությունն անցել է տոտալ հարձակման՝ օգտագործելով իրավապահ ողջ համակարգը։ Զուգահեռաբար նաեւ այսօր տեսնում ենք Գյումրիում ինչ է կատարվում, ակնհայտ է, որ իշխանությունը գործադրել է նաեւ քաղաքացիական բախումներ հրահրելու իր ազգակործան սցենարը։ Մենք այլեւս գործ ունենք թուրք-ադրբեջանական հստակ օրակարգը սպասարկող, Հայաստանը ոչնչացնող իշխանությունների հետ»։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում