Մահացել է Playboy ամսագրի հիմնադիր Հյու Հեֆները
91 տարեկանում մահացել է Playboy ամսագրի հիմնադիր Հյու Հեֆները, հայտնում է People-ը:
Հեֆները ծնվել է 1926 թվականի ապրիլի 9-ին Չիկագոյում: Բանակում ծառայլուց հետո նա կարճ ժամանակահատված աշխատել է Esquire ամսագրի գովազդի բաժնում, սակայն հետո որոշել է սեփական ամսագիր ստեղծել:
Հեֆներին «Ամերիկյան կուռք» են անվանում: 1953 թվականի դեկտեմբերին լույս է տեսել Playboy ամսագրի առաջին թողարկումը՝ շապիկին դերասանուհի Մերիլին Մոնրոյի նկարով: Ամսագրում իր ավելի քան կեսդարյա պատմության ընթացքում մեծ թվով աստղերի լուսանկարներ, հոդվածներ եւ հարցազրույցներ են տպագրվել, որոնց թվում են եղել
Սինդի Քրոուֆորդը, Նաոմի Քեմփբելը, Շերոն Սթոունը, Դենիս Ռոդմանը, Թոմի Հիլֆիգերը, Քեւին Սփեյսին, Ջոն Թրավոլտան եւ Բիլ Գեյթսը:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն