Նիկոլ Փաշինյանն իր թրքահպատակ խունտայի հետ հանձնեց մեր հայրենիքը․ Շարմազանով
Նիկոլ Փաշինյանն իր թրքահպատակ խունտայի հետ հանձնեց մեր հայրենիքը։ Այս մասին Վանաձորում կայացած հանրահավաքի ժամանակ ասաց Հանրապետական կուսակցության խոսնակ, «Դիմադրություն» շարժման անդամ Էդուարդ Շարմազանովը։
«Ի՞նչ է տեղի ունեցել այս 4 տարիների ընթացքում։ Նիկոլ Փաշինյանն իր թրքահպատակ խունտայի հետ հանձնեց մեր հայրենիքը։ Խոսում են թալանի մասին, բայց նրանցից մեծ ավազակներ չկան։ Նրանք գողացել են 5000 հայ տղաների կյանքը, գողացել են 20 000 հայ տղաների առողջությունը։ Ի՞նչ է տեղի ունեցել այս տարիների եւ պատերազմի ընթացքում։ Նրանք հայրենիքը միտումնավոր պարտության տարան։ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հայտարարեց, որ արդյունքը նույնն էր լինելու՝ միայն առանց զոհերի։ Սա իսկական խոստովանություն է։ Իսկ այդ 5000 տղաների կյանքի կորուստը նրանց խղճի վրա է։ Ի՞նչ են նրանք անում։ Նրանք ուզում են ձեզ վախեցնել: Մի՛ վախեցեք»,-ասաց Էդուարդ Շարմազանովը։
Նա հիշեցրեց, որ ուղիղ 104 տարի առաջ մայիսին Գարեգին Նժդեհի եւ գնդապետ Ալեքսանդր Բեյ-Մամիկոնյանի գլխավորությամբ մեր պապերը հաղթեցին թուրքերին, որպեսզի նրանց սերունդները՝ երեխաներն ու թոռները, ապրեն հայկական Վանաձորում, ապրեն հայկական իշխանության եւ հայկական եկեղեցու ներքո։ Սա պայքար է մի կողմից Վազգենի, Մոնթեի, Պետոյի, Արամ Մանուկյանի, Նժդեհի, իսկ մյուս կողմից՝ Նիկոլի ու կապիտուլյանտների միջեւ․․․Մենք համերաշխություն ենք բերելու մեր հայրենիք։ Մենք պատերազմ չենք բերի, ատելություն չենք բերի։ Մենք մեր գործի մեծ մասն արդեն արել ենք․․․Չպետք է թույլ տանք, որ Նիկոլը Հայաստանը դարձնի պանթյուրքիստական դարպաս։ Հայաստանը պետք է լինի հայկական, առաքելական, քրիստոնյա եւ միայն հաղթանակած»,-նշեց Շարմազանովը։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում