Ինչ են գրում ռուսական եւ ադրբեջանական լրատվամիջոցները երեւանյան ցույցերի մասին
Երեւանում ընդդիմության կողմից իրականացվող բողոքի ակցիաները ռուսական մամուլում լուսաբանվում են հիմնականում ըստ իրադարձությունների զարգացման կատարվող հրապարակումների տեսքով՝ կամ սեփական թղթակիցների հաղորդած տեղեկությունների հիման վրա կազմված, կամ հայկական մեդիադաշտում եղած հրապարակումների վերատպությունների տեսքով։
Այդպիսին է իրավիճակը «ՌԻԱ Նովոստի», «ՏԱՍՍ», «Լենտա», «Գազետա» եւ այլ առաջատար ռուսական լրատվամիջոցներում։ Բավական ուշագրավ է այն, որ ադրբեջանական մամուլում հրապարակումները հայկական ցույցերի մասին շատ քիչ են ու կցկտուր, ինչը բավական տարօրինակ է, քանի որ սովորաբար Ադրբեջանում ուշի ուշով հետեւում են Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին։ Ու եթե ադրբեջանական առանձին լրատվամիջոցներ, հայկական ընդդիմության գործողությունները նախկինում նկարագրելիս կիրառում էին «հայ ռեւանշիստներ» արտահայտությունը, ապա հիմա կարելի է ասել կամ զբաղված են իրենց կրոնական տոնակատարությամբ կամ դեռ հրահանգ չեն ստացել «թեմային միանալու»։
Հիշեցնենք, որ Ադրբեջանում տոնում են Ուրազա Բայրամը։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում