Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Իսրայելի դեսպանը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ՝ Լիբանանում իսրայելական հարվածներից RT-ի լրագրողների վիրավորման պատճառով «Ախուրիկ» անցակետում ծառայություն են իրականացնում միայն ՀՀ ԱԱԾ սահմանապահները. ԱԱԾ տնօրեն Փարիզի Սամուելյանի Արևելյան գրախանութի աճուրդի հանված արժեքավոր որոշ գրքեր արդեն Հայաստանում են Քեզ ասում են՝ չե՞ս ուզում կռվել այս պայմաններով, ուրեմն մեկ տարի առանց մենամարտերի կնստես Այսօր կսկսվի գարնանային գիշերահավասարը Թբիլիսիում քննարկել են երաժիշտների իրավունքները, աշխատանքային պայմանները և մշակութային քաղաքականության ապագան Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը հաղթանակ է տարել «19th Agzamov Memorial»-ի առաջին երկու խաղափուլերում ԱԱԾ տնօրենը հայտարարել է, որ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը եղել է ԽՍՀՄ ՊԱԿ գործակալ Շրջանառվող Սահմանադրության «նախագիծը» վերջնական չէ. ՀՀ արդարադատության նախարարության պարզաբանումը Իրանը հայտնել է առաջին անգամ ամերիկյան F-35 կործանիչ խոցելու մասին Էս լրիվ գողական եք հա՞ գնում․ ԱԺ ում լարված մթնոլորտ է ՊՆ-ն մշտապես գնահատում է Հայաստանի անվտանգության հետ կապված բոլոր ռիսկերը

Իսրայելի դեսպանը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ՝ Լիբանանում իսրայելական հարվածներից RT-ի լրագրողների վիրավորման պատճառով«Ախուրիկ» անցակետում ծառայություն են իրականացնում միայն ՀՀ ԱԱԾ սահմանապահները. ԱԱԾ տնօրենՓարիզի Սամուելյանի Արևելյան գրախանութի աճուրդի հանված արժեքավոր որոշ գրքեր արդեն Հայաստանում ենՔեզ ասում են՝ չե՞ս ուզում կռվել այս պայմաններով, ուրեմն մեկ տարի առանց մենամարտերի կնստեսԱյսօր կսկսվի գարնանային գիշերահավասարըԹբիլիսիում քննարկել են երաժիշտների իրավունքները, աշխատանքային պայմանները և մշակութային քաղաքականության ապագանԳրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը հաղթանակ է տարել «19th Agzamov Memorial»-ի առաջին երկու խաղափուլերումԱԱԾ տնօրենը հայտարարել է, որ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը եղել է ԽՍՀՄ ՊԱԿ գործակալՇրջանառվող Սահմանադրության «նախագիծը» վերջնական չէ. ՀՀ արդարադատության նախարարության պարզաբանումըԻրանը հայտնել է առաջին անգամ ամերիկյան F-35 կործանիչ խոցելու մասինԷս լրիվ գողական եք հա՞ գնում․ ԱԺ ում լարված մթնոլորտ էՊՆ-ն մշտապես գնահատում է Հայաստանի անվտանգության հետ կապված բոլոր ռիսկերըԻսրայելում ձերբակալվել է պահեստազորային՝ Իրանի օգտին լրտեսության կասկածանքովՔԿՀ-ում կալանավորվածը փորձել է ինքնասպան լինելԾաղկաձորում 24 ժամ ջուր չի լինիԵս չեմ ծրագրում զորքեր ուղարկել Մերձավոր Արևելք. ԹրամփՍամվել Կարապետյանը մի ամբողջ գերդաստան ունի չծառայած զավակներով, որդիներով, թոռներով. Պապիկյան«Դիլիջան» պարկի 5 հողամասում կառուցապատման իրավունքը դադարեցնելու՝ Դատախազության հայցադիմումները ընդունվել են դատարանի վարույթԱրաբական երկրներում հավատարմագրված ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հավաքը ՄասկատումԻսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է ԻՀՊԿ ներկայացուցիչ Ալի Մոհամմադ Նաինիի մաhվան մասինԻրանը պնդում է, որ հրթիռների պակաս չունիՊատերազմը կանգնեցնելու հնարավորությունը ԱՄՆ-ի ձեռքում է. Անտոնիո ԳուտերեշՆեթանյահուն խոստացել է զերծ մնալ Իրանի Հարավային Պարս գազի հանքավայրի վրա հարձակումիցՄեր աղջիկները ուշ ժամի հանգիստ, ոտքով գալիս են տուն, սա Հայաստանի լավ վիճակի մասին է խոսում. Անդրանիկ ՔոչարյանԵրեւանում մարզասրահի տնօրենը ծեծել է մարզչի ամուսնունԿուբան պատրաստ է ԱՄՆ-ի հետ քննարկել ցանկացած հարցԻրանը «ենթարկվում է կործանման», բայց հեղափոխությունը պահանջում է «ցամաքային բաղադրիչ». ՆեթանյահուԱլիևը զրկել է Նախիջևանին ինքնավարությունից և «Զանգեզուրի միջանցքի» բանակցություններում դեր ունենալուցՇարունակում ենք աշխատանքները՝ ընտանիքի մյուս անդամներին վերաբերելի իրավիճակներին իրավական գնահատական տալու համարԵրուսաղեմում պատմության մեջ առաջին անգամ ժամանակավորապես դադարեցվել են ժամերգությունները Սուրբ Հարության տաճարումԱշտարակում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեություն կասեցվել. ՍԱՏՄԷստոնիան մեղադրել է Ռուսաստանին` օդային տարածքի խախտման համարՄակրոն. Ֆրանսիան ցանկանում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քննարկել Հորմուզի նեղուցում նավերի պաշտպանության հարցըԱՄՆ-ն կարագացնի Մերձավոր Արևելք ծովային հետևակայինների ուղարկումը. NBC NewsԲաղդադում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները տարհանվել ենԱմփոփվել են «Ռոբոտների հաքաթոն»-ի արդյունքներըԱպօրինի թմրաշրջանառությունից հանվեց 9 կգ մարիխուանա (տեսանյութ)Մետրոպոլիտենի բնականոն երթեւեկությունը վերականգնվել էԱԺ-ում քննարկվել է մոպեդները, տրիցիկլներն ու քվադրիցիկլները պարտադիր ապահովագրության դաշտ բերելու նախագիծըՀՀ սնանկության դատարան 2025-ի ընթացքում մուտքագրվել է 4733 սնանկության գործԻրանում 19-ամյա ըմբշամարտիկի մահապատիժը նոր մտահոգությունների ալիք է բարձրացրելԴուք սփյուռքում կարևոր գործունեություն եք ծավալում, ինչն անգնահատելի էԿրթահամալիրները կառուցում ենք ու աջակցում, որ մարդիկ իրենց իսկ գյուղերում տուն կառուցենԿաթողիկոսի՝ երկրից դուրս գալու հետ կապված ՔԿ-ն միջնորդություն չի ստացելԱՄՆ-ն և Իսրայելը ավելի քան 16,000 թիրախ են խոցել ԻրանումՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 19-ից 20-ըԻրանը այլևս ի վիճակի չէ հարստացնել ուրան կամ արտադրել բալիստիկ հրթիռներՄետրոպոլիտենն անցել է մեկ գծով երկկողմանի երթեւեկությանԱռանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտըԻսրայելը hարվածել է սիրիական վարչակարգին պատկանող ենթակառուցվածքային օբյեկտներին
Հայաստան

Ալիևի հայտարարությունը շատ ուշագրավ է՝ փաստացի իր աջակցությունն է հայտնում Փաշինյանին. Անժելա Էլիբեգովա. (տեսանյութ)

Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան օրեր շարունակ Ազատության հրապարակում է, որովհետև չի պատկերացնում, թե այս իրավիճակում էլ որտեղ կարող է լինել:

«Եթե մենք խոսում ենք Արցախի և Հայաստանի առջև ծառացած վտանգների մասին, ահազանգում և բարձրաձայնում ենք այդ խնդիրները, էլ որտե՞ղ պետք է լինենք: Տանը՝ համակարգչի դիմաց նստած, ես ինձ այլևս չեմ տեսնում: Եթե կա գործողություն, ես այդ գործողության մաս եմ դառնում, որովհետև շատերը դժգոհում էին, բողոքում էին, որ որևէ գործողություն չի արվում, փաստացի այսօր շատ հետաքրքիր մթնոլորտ է Ազատության հրապարակում: Այսօր տարբեր խմբեր մի գաղափարի շուրջ հավաքվել են Ազատության հրապարակում, բայց ամեն մեկը իր համակիրների, իր զինակիցների խմբով իր բողոքի ձայնն է բարձրացնում: Ցանկացած մարդ այսուհետ, որը ուզում է իր բողոքի ձայնը բարձրացնել, բայց չի ուզում, օրինակ, քաղաքական ուժերին միանալ, ունի հնարավորություն դա այլ ձևով արտահայտելու: Այս պահից սկսած ակնհայտ է, որ երբ ասում են՝ այստեղ այս մարդն է կանգնած, այնտեղ՝ այն մարդը, այստեղ չեմ գնա, այնտեղ չեմ գնա, արդեն բազմաթիվ հնարավոր այլ տարբերակներ կան, նույնիսկ՝ զոհված տղաների ծնողներն են Ազատության հրապարակում, կարելի է գնալ՝ աջակցել»,-168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Նա նշեց, որ քաղաքական ուժերին պատճառ բերող և փողոց դուրս չեկող մարդկանց բացատրում է, որ կարող են միանալ, օրինակ՝ հացադուլ անող տղաներին, մասնակցել նրանց ստորագրահավաքին. «Նրանք անկախության սերնդի ձայնն են փորձում բարձրացնել, և իրենց դա հաջողվեց: Երբ ինձ ասում են, որ ոչ մի բան չի ստացվի, ես ասում եմ՝ այդ տղաների մոտ արդեն ստացվել է, իրենք ահռելի մեծ գործ են արել, արդեն կարողացել են շարժել հանրային տրամադրությունները, ապատիայից մարդկանց հանել»:

Էլիբեգովայի խոսքով՝ Փաշինյանի վերջին ելույթներից հետո մարդիկ այլևս պատրանքներ չունեն. «Տարօրինակ կլինի, եթե լինեն մարդիկ, որոնք ունենան պատրանքներ, թե ինչ է պլանավորվում Արցախի շուրջ: Ե՛վ այդ կարգավիճակի նշաձողի իջեցման շուրջ խոսակցությունները, և՛ հողեր հանձնելու շուրջ՝ առանց զոհերի, որոնք կարող էին չլինել և «սխալվեցին», այդ ամբողջ դիսկուրսից հետո փազլը դասավորվեց իր վերջնական կետում, և բոլորին պարզ դարձավ ամեն ինչ, էլ ոչ ոք պատրանքներ չունի»:

Նա նշեց, որ Ադրբեջանի պատկերացրած խաղաղության դարաշրջանը մեր պատկերացրածի հետ կապ չունի. «Իրենց պատկերացրած խաղաղության դարաշրջանում մենք պետք է կամ չլինենք այստեղ, կամ ապրենք կիսաստրուկի կարգավիճակում. Չունենանք ինքնապաշտպանական միջոցներ, բանակ, տնտեսություն, հնարավորություն՝ զարգանալու, որպեսզի հանկարծ մի օր մեր մեջ չառաջանա մեր հողերը հետ բերելու ցանկություն, մնանք միշտ վիզներս ծռած և Ադրբեջանի ու Թուրքիայի բոլոր պահանջները կատարենք»:

Իլհամ Ալիևը հայտարարել է. «Եթե Հայաստանում կան որոշակի ուժեր, որոնք դեռ մտածում են «ռևանշիզմի» մասին և դրա հիման վրա խոչընդոտում են խաղաղության պայմանագրի ստորագրումն ու Ադրբեջանի «տարածքային ամբողջականության» ճանաչումը, ապա մենք ստիպված կլինենք համարժեք քայլերի դիմել և չճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը»:

Էլիբեգովան հիշեցրեց, որ մեկ տարի է՝ ադրբեջանական զորքերը ՀՀ սուվերեն տարածքում են, հետևաբար՝ Ալիևն ինչ ասում է՝ անում է. «Այս հայտարարությունը շատ ուշագրավ է՝ Ալիևը փաստացի իր աջակցությունն է հայտնում Հայաստանի գործող իշխանությանը՝ Նիկոլ Փաշինյանին, ասում է՝ ես քո մեջքին կանգնած եմ, եթե ընդդիմությունը շատ մեծ թափ հավաքի, ես քեզ կօգնեմ, ես կսկսեմ պատերազմ կամ սադրանքներ առաջնագծում, որպեսզի, այսպես կոչված՝ ռևանշիստները, որոնք ուզում են ինձանից Արցախը խլել, դու իրենց կարողանաս հաղթել: Իր մեսիջի պարունակությունը դա է»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում