Իսկ ինչու՞ մենք նույն հարցը չենք տալիս Ալիևին՝ ինքը ճանաչո՞ւմ է Հայաստանի տարածքային ամբողջականությունը․ Արա Այվազյան
Ազատության հրապարակում գտնվող նախկին արտգործնախարար Արա Այվազյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու դիմաց Ադրբեջանի առաջադրած 5 պահանջներին՝ ընդգծեց, որ Ադրբեջանի պահանջն առաջին հերթին վերաբերում է իր տարածքային ամբողջականությունը ճանաչելուն։ Իսկ ինչու՞ մենք նույն հարցը չենք տալիս Ադրբեջանի նախագահին՝ ինքը ճանաչո՞ւմ է Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Եթե այո, ապա պարտավոր է օր առաջ դուրս բերել իր զորքերը։
«Ես վստահ եմ, որ դիվանագիտության միջոցով մենք կարող ենք նույնիսկ այս ծանր իրավիճակում, եթե խելամիտ քայլեր ձեռնարկենք, ոչ թե պարտվածի հոգեբանությամբ շարժվենք, կարող ենք նվազագույնն ապահովել։ Մենք ունենք ռեսուրսներ, մենք ունենք նախկին գործընկերներ, նախկին ԱԳ նախարարներ, որոնք շատ մեծ փորձ ունեն։ Ինձ նկատի չունեմ։ Եվ կարծում եմ, որ հիմա մենք պետք է իսկապես ի մի բերենք մեր ամբողջ ազգային և պետական ներուժը»,- ասաց նախկին արտգործնախարարը։
Իր պաշտոնավարման ժամանակ միջազգային հանրության կողմից Արցախի կարգավիճակի նշաձողի իջեցման հորդորներ եղե՞լ են, որոնց մասին հիշատակում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը․
«ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից եղել է մի քանի հայտարարություն՝ դեկտեմբերի 3-ին և ապիրիլի 13-ին, և դրանցում այն շեշտադրումները, որոնք նրանք արել են, լիովին համապատասխանում են մեր ազգային և պետական շահերին»,- ասաց Այվազյանը։
Արցախի կարգավիճակի վերաբերյալ գործող իշխանությունների մյուս հայտարարությունների առնչությամբ Արա Այվազյանն ասաց՝ չեմ կարող մեկնաբանել այսօրվա իշխանություններին։
«Ես արդեն մեկ տարի է, որ թողել եմ իմ պաշտոնը։ Իմ պաշտոնավարման ժամանակ մեր հռետորաբանությունը և թիրախավորումը այլ է եղել։ Այս մեկ տարվա ընթացքում ինչ է տեղի ունեցել՝ չեմ կարող ասել, բայց եթե վերլուծենք, պատերազմով չի ավարտվել գործընթացը։ Երբ տեսնում ենք՝ ինչ է կատարվում մեր շուրջբոլորը, ապա հասկանում ենք, որ այն փոշին, որը բարձրացել է պատերազմից հետո, ենթադրում է, որ գործընթացները շարունակվում են»,- հավելեց նա։
Այվազյանի խոսքով՝ աշխարհաքաղաքական գործընթացներ են տեղի ունենում՝ շատ ավելի լայն առանցքում, քան Հայաստան-Ադրբեջանն է։
«Սա շա ավելի լուրջ է, և կարող է թվալ, որ Հայաստանը Հարավային Կովկասում ամենաթույլ երկիրն է, բայց Հայաստանի դիրքորոշումից շատ-շատ բան է կախված, թե այստեղ, այս տարածաշրջանում աշխարհաքաղաքական ինչ եղանակ կլինի ապագայում»,- ասաց նա։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում