Կախա Կալաձեն առաջարկել է Երևանում անցկացնել Թբիլիսիի օրեր և Թբիլիսիում՝ Երևանի
Պաշտոնական այցով Վրաստանի մայրաքաղաքում գտնվող Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի հետ:
Քաղաքապետարանից հայտնում են, որ պատվիրակության կազմում են Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը և «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:
Ողջունելով երևանյան պատվիրակության անդամներին՝ Թբիլիսիի քաղաքապետը նկատել է, որ այցը ևս մեկ հնարավորություն է՝ նախանշելու առաջիկա անելիքներն ու քննարկելու նոր ծրագրեր: Կարևորելով երկու քույր քաղաքների միջև ձևավորված ջերմ հարաբերությունները՝ Կախա Կալաձեն առաջարկել է Երևանում անցկացնել Թբիլիսիի օրեր և Թբիլիսիում՝ Երևանի:
Շնորհակալություն հայտնելով հրավերի և ջերմ ընդունելության համար՝ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալն իր հերթին նշել է, որ Երևանը մեծապես կարևորում է տարբեր ոլորտներում Թբիլիսիի հետ գործակցության խորացումը: Լևոն Հովհաննիսյանը նաև նկատել է, որ երկու մայրաքաղաքներում մշակութային օրերի անցկացումը նոր որակ կհաղորդի ինչպես բարեկամական, այնպես էլ գործընկերային կապերին:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են այն ոլորտներին, որոնց շրջանակում կարող են ծավալել փոխշահավետ և արդյունավետ գործակցություն՝ ի շահ երկու մայրաքաղաքների բնակիչների:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում