Նիկոլը և նրա մյուս հանցակիցները բանտախցերում պետք է երկար ժամանակ այդ տառապանքները զգան․ Զարուհի Փոստանջյան (տեսանյութ)
«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի կարծիքով՝ Փաշինյանի երեկվա ինքնախոստովանություններից հետո պետք է հարուցվեր քրեական գործ, նրան ներգրավեին՝ որպես մեղադրյալ, գտնվեր բանտախցում:
«Ընդհուպ, պետք է հրապարակված լիներ դատապարտման դատավճիռ՝ այն էլ մարդկության դեմ կատարված հանցագործության համար: Սա, միանշանակ, այնպիսի զարհուրելի ինքնախոստովանություն է, որը մենք կարող ենք նմանեցնել նաև երիտթուրքերի կառավարության եռյակի գործողություններին, և եթե ժամանակին նրանց թուրքական դատարանը դատապարտել էր մահապատժի, ապա մեզ մոտ մահապատիժը վերացել է, և միգուցե ավելի լավ, որ Նիկոլը և նրա մյուս հանցակիցները գտնվեն բանտախցերում և երկար ժամանակ այդ տառապանքները զգան, ամեն օր նրանց այցելեն զոհվածների ոգիները և նրանք տանջվեն այդպես»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Հիշեցնենք, որ Փաշինյանը ԱԺ-ում նշել էր, որ տարածքները հանձնելով՝ գուցե կփրկեր հազարավոր կյանքեր, իսկ չհանձնելով, փաստորեն՝ հազարավոր զոհերի հանգեցրած որոշումների հեղինակ դարձավ:
Զարուհի Փոստանջյանի խոսքով՝ Փաշինյանի իշխանության մնալը մեզ տանելու է ցեղասպանության:
«Փաշինյանին ժամ առաջ պետք է հեռացնել: Աստված որոշել է, որ հայը պետք է ապրի իր հայրենիքում, որ Արցախը հայկական հող է, Շուշին մեր հինավուրց քաղաքներից է, Դադիվանքը մեր հինավուրց վանքերից է, Տիգրանակերտը, որը հանձնեց ստորագրությամբ, այն վկայությունն էր, որ հայերի հայրենիքը ծովից ծով Հայաստան է: Ինչ վերաբերում է ժողովրդին, ժողովուրդը շատ լավ հասկանում է՝ ինքը ով է: Ես իրեն խորհուրդ կտամ այցելի իր հոր շիրիմին, ես չգիտեմ՝ ինքը ինչպես է վերաբերվում իր հորը, բայց այնուամենայնիվ, հայրը իր հարցազրույցի ժամանակ ասաց՝ խելացի մարդ գտեք և բերեք իշխանության: Այսինքն՝ նա գիտեր, որ թերուսին, ինչպիսին էր իր որդին, չի կարելի իշխանություն փոխանցել»,- ասաց Փոստանջյանը՝ ի պատասխան Փաշինյանի այն հայտարարության, թե Աստված և ժողովուրդը որոշել են, որ 44-օրյա պատերազմից հետո ինքը պետք է շարունակի առաջնորդել երկիրը և ժողովրդին:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ