Թուրքիայում նախատեսում են կալանավորել ավելի քան 90 քրդամետ քաղաքական գործչի. Bloomberg
Թուրքիայի գլխավոր դատախազը հրամայել է կալանավորել 91 մարդու՝ քուրդ ապստամբների հետ կապեր ունենալու մեղադրանքով, ինչն ուժեղացրել է Քրդական աշխատավորական կուսակցության հանդեպ ճնշումները հաջորդ տարվա ընտրություններից առաջ, տեղեկացրել է Bloomberg-ը։
Ներկա պահին ոստիկանությունը կալանավորել է 46 կասկածյալի, այդ թվում որոշ նախկին համայնքային պաշտոնյաների քրդամետ Ժողովուրդների Դեմոկրատական կուսակցությունից (ԺԴԿ), տեղեկացրել է Anadolu պետական գործակալությունը։ Դատախազության տվյալներով՝ նրանց մեղադրում են ՔԱԿ-ին ֆինանսավորելու մեջ, որը փորձում է հասնել քրդական ինքնավարության Թուրքիայի հարավ-արեւելքում։
Թուրքիայի կառավարությունն ուժեղացրել է քրդամետ ուժերի ճնշումն այն բանից հետո, երբ ԺԴԿ-ն օգնել էր Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր՝ Հանրապետական ժողովրդական կուսակցությանը 2019թ. հաղթել Անկարայի եւ Ստամբուլի քաղաքապետերի ընտրություններում։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում