Թուրքիան հավատարիմ կմնա Մոնտրյոյի կոնվենցիային եւ թույլ չի տա ռազմանավերի մուտքը Սեւ ծով
Թուրքիան հավատարիմ կմնա Մոնտրյոյի կոնվենցիային եւ հետագայում էլ թույլ չի տա ռազմական նավերի մուտքը Սեւ ծով: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուսուլի Աքարը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն արդեն հայտարարել էր, որ Անկարան կփակի Բոսֆորի եւ Դարդանելի նեղուցները Ռուսաստանի եւ Ուկրաինայի ռազմական նավերի համար՝ կոնֆենցիայի համաձայն:
Միջազգային պայմանագրի 19-րդ հոդվածը ենթադրում է, որ ռազմական գործողությունների ժամանակ հակամարտող կողմերի ռազմանավերը չեն կարող անցնել նեղուցներով (այն պայմանով, որ Թուրքիան հակամարտող կողմ չէ): Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, որ Անկարան անշեղորեն կհետեւի դրան: Այդ որոշման համաձայն՝ Թուրքիան դեռ մարտի 2-ին հրաժարվել էր թույլ տալ ռուսական ռազմական նավերի անցումը Բոսֆորի եւ Դարդանելի նեղուցներով:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում