Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Արա Ֆիդանյանն ազատվել է ՆԳՆ գլխավոր քարտուղարի պաշտոնից Վերջին 15 տարիների ընթացքում ազգային թիմում չի եղել Նեյմարի մակարդակի ևս մեկ ֆուտբոլիստ. Կաֆու «Գրականություն» և «Հայաստանի պատմություն» քննությունները՝ էսսեի ձևաչափով Բլոգերները պարզապես հավաքվեցին Փոքր Սեյնթ Ջեյմս կղզի՝ ալիքը բռնելու համար Միլիարդատերերի վրա հարստության հարկ սահմանելու կոչերը գնալով ավելի բարձր են դառնում Մելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողություն ՖԻՖԱ-ն հույս ունի, որ աշխարհի առաջնությանը մասնակցող բոլոր թիմերը կմրցեն արդար խաղի և փոխադարձ հարգանքի ոգով Իսրայելի դեսպանը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ՝ Լիբանանում իսրայելական հարվածներից RT-ի լրագրողների վիրավորման պատճառով «Ախուրիկ» անցակետում ծառայություն են իրականացնում միայն ՀՀ ԱԱԾ սահմանապահները. ԱԱԾ տնօրեն Փարիզի Սամուելյանի Արևելյան գրախանութի աճուրդի հանված արժեքավոր որոշ գրքեր արդեն Հայաստանում են Քեզ ասում են՝ չե՞ս ուզում կռվել այս պայմաններով, ուրեմն մեկ տարի առանց մենամարտերի կնստես Այսօր կսկսվի գարնանային գիշերահավասարը

Արա Ֆիդանյանն ազատվել է ՆԳՆ գլխավոր քարտուղարի պաշտոնիցՎերջին 15 տարիների ընթացքում ազգային թիմում չի եղել Նեյմարի մակարդակի ևս մեկ ֆուտբոլիստ. Կաֆու«Գրականություն» և «Հայաստանի պատմություն» քննությունները՝ էսսեի ձևաչափովԲլոգերները պարզապես հավաքվեցին Փոքր Սեյնթ Ջեյմս կղզի՝ ալիքը բռնելու համարՄիլիարդատերերի վրա հարստության հարկ սահմանելու կոչերը գնալով ավելի բարձր են դառնումՄելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողությունՖԻՖԱ-ն հույս ունի, որ աշխարհի առաջնությանը մասնակցող բոլոր թիմերը կմրցեն արդար խաղի և փոխադարձ հարգանքի ոգովԻսրայելի դեսպանը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ՝ Լիբանանում իսրայելական հարվածներից RT-ի լրագրողների վիրավորման պատճառով«Ախուրիկ» անցակետում ծառայություն են իրականացնում միայն ՀՀ ԱԱԾ սահմանապահները. ԱԱԾ տնօրենՓարիզի Սամուելյանի Արևելյան գրախանութի աճուրդի հանված արժեքավոր որոշ գրքեր արդեն Հայաստանում ենՔեզ ասում են՝ չե՞ս ուզում կռվել այս պայմաններով, ուրեմն մեկ տարի առանց մենամարտերի կնստեսԱյսօր կսկսվի գարնանային գիշերահավասարըԹբիլիսիում քննարկել են երաժիշտների իրավունքները, աշխատանքային պայմանները և մշակութային քաղաքականության ապագանԳրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը հաղթանակ է տարել «19th Agzamov Memorial»-ի առաջին երկու խաղափուլերումԱԱԾ տնօրենը հայտարարել է, որ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը եղել է ԽՍՀՄ ՊԱԿ գործակալՇրջանառվող Սահմանադրության «նախագիծը» վերջնական չէ. ՀՀ արդարադատության նախարարության պարզաբանումըԻրանը հայտնել է առաջին անգամ ամերիկյան F-35 կործանիչ խոցելու մասինԷս լրիվ գողական եք հա՞ գնում․ ԱԺ ում լարված մթնոլորտ էՊՆ-ն մշտապես գնահատում է Հայաստանի անվտանգության հետ կապված բոլոր ռիսկերըԻսրայելում ձերբակալվել է պահեստազորային՝ Իրանի օգտին լրտեսության կասկածանքովՔԿՀ-ում կալանավորվածը փորձել է ինքնասպան լինելԾաղկաձորում 24 ժամ ջուր չի լինիԵս չեմ ծրագրում զորքեր ուղարկել Մերձավոր Արևելք. ԹրամփՍամվել Կարապետյանը մի ամբողջ գերդաստան ունի չծառայած զավակներով, որդիներով, թոռներով. Պապիկյան«Դիլիջան» պարկի 5 հողամասում կառուցապատման իրավունքը դադարեցնելու՝ Դատախազության հայցադիմումները ընդունվել են դատարանի վարույթԱրաբական երկրներում հավատարմագրված ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հավաքը ՄասկատումԻսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է ԻՀՊԿ ներկայացուցիչ Ալի Մոհամմադ Նաինիի մաhվան մասինԻրանը պնդում է, որ հրթիռների պակաս չունիՊատերազմը կանգնեցնելու հնարավորությունը ԱՄՆ-ի ձեռքում է. Անտոնիո ԳուտերեշՆեթանյահուն խոստացել է զերծ մնալ Իրանի Հարավային Պարս գազի հանքավայրի վրա հարձակումիցՄեր աղջիկները ուշ ժամի հանգիստ, ոտքով գալիս են տուն, սա Հայաստանի լավ վիճակի մասին է խոսում. Անդրանիկ ՔոչարյանԵրեւանում մարզասրահի տնօրենը ծեծել է մարզչի ամուսնունԿուբան պատրաստ է ԱՄՆ-ի հետ քննարկել ցանկացած հարցԻրանը «ենթարկվում է կործանման», բայց հեղափոխությունը պահանջում է «ցամաքային բաղադրիչ». ՆեթանյահուԱլիևը զրկել է Նախիջևանին ինքնավարությունից և «Զանգեզուրի միջանցքի» բանակցություններում դեր ունենալուցՇարունակում ենք աշխատանքները՝ ընտանիքի մյուս անդամներին վերաբերելի իրավիճակներին իրավական գնահատական տալու համարԵրուսաղեմում պատմության մեջ առաջին անգամ ժամանակավորապես դադարեցվել են ժամերգությունները Սուրբ Հարության տաճարումԱշտարակում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեություն կասեցվել. ՍԱՏՄԷստոնիան մեղադրել է Ռուսաստանին` օդային տարածքի խախտման համարՄակրոն. Ֆրանսիան ցանկանում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քննարկել Հորմուզի նեղուցում նավերի պաշտպանության հարցըԱՄՆ-ն կարագացնի Մերձավոր Արևելք ծովային հետևակայինների ուղարկումը. NBC NewsԲաղդադում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները տարհանվել ենԱմփոփվել են «Ռոբոտների հաքաթոն»-ի արդյունքներըԱպօրինի թմրաշրջանառությունից հանվեց 9 կգ մարիխուանա (տեսանյութ)Մետրոպոլիտենի բնականոն երթեւեկությունը վերականգնվել էԱԺ-ում քննարկվել է մոպեդները, տրիցիկլներն ու քվադրիցիկլները պարտադիր ապահովագրության դաշտ բերելու նախագիծըՀՀ սնանկության դատարան 2025-ի ընթացքում մուտքագրվել է 4733 սնանկության գործԻրանում 19-ամյա ըմբշամարտիկի մահապատիժը նոր մտահոգությունների ալիք է բարձրացրելԴուք սփյուռքում կարևոր գործունեություն եք ծավալում, ինչն անգնահատելի էԿրթահամալիրները կառուցում ենք ու աջակցում, որ մարդիկ իրենց իսկ գյուղերում տուն կառուցեն
Հայաստան

Փողոցում կանգնելու ենք տասնյակ հազարներով և՛ Հայաստանում, և՛ Սփյուռքում, և՛ Արցախում՝ ասելու համար՝ ո՛չ, ալ կբավե․ Ժիրայր Բյոջեկյան

«Սփյուռքում ծնված, մեծացած, պատահել է, որ Հայաստանի խորհրդայնացման դեմ միջոցառման եմ մասնակցել ու այդ ժամանակ Լիբանանում Սովետական Միության դեսպանատան մշակութային կապի կոմիտեի կողմից կցորդը, երբ ես դիմեցի որպես ուսանող Հայաստան գալու համար, ասաց՝ դու Հայաստանի արևը չես տեսնելու կյանքումդ։ Ժամանակներն անցան՝ ես արդեն այստեղ եմ, Հայաստանի արևն էլ եմ վայելում, ջուրն էլ եմ վայելում, հողն էլ եմ վայելում։ Ես Հայաստան հասա ոչ թե անկախությունից հետո, այլ Հայաստան հասա, երբ այն դեռևս Սովետական էր»,-այս պատմությունը Yerkir.am-ին պատմեց ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի նախագահ Ժիրայր Բյոջեկյանը՝ փաստելով, թե ինչքան կարևոր է անձի գործոնը։

Այնպես որ, եթե մարդ որոշի, ձևը կգտնի՝ ասաց նա։

Այսօր՝ ժամը 18։30, Ազատության հրապարակում հանրահավաք է հրավիրել ընդդիմությունը․ ՀՅԴ անդամը համոզված է, որ հենց այսօր է այն օրը, երբ ամեն մարդ պետք է հավատա, որ ինքը պետք է որոշի մեր ազգի ճակատագիրը, պետք է գնա հանրահավաքի ու պահանջի այն, ինչին հավատում է։

«Անպայման պետք է գնալ և հավաքվել այնտեղ, հակառակ նրան, որ մեկը պիտի ասե՝ հաջորդ քայլը ինչ է․ բոլոր հարցումները կան, բայց մինչև այդ հարցումներին պատասխանելը՝ ամեն մարդ պիտի լինի այնտեղ, ամեն մարդ իր ձայնը պիտի բարձրացնի, ո՛չ այս կուսակցության, այն կուսակացության, այս մարդու կամ այն մարդու համար, այլ մեկ նպատակի համար՝ Հայաստանը պահել ամբողջական, Հայաստանից ոչ մի բան այլևս չզիջել»,-ասաց Ժիրայր Բյոջեկյանը։

Բավարար է որքան զիջել են, նշեց նա, ընդհակառակը՝ պետք է աշխատանք սկսել կորցրածն էլ վերականգնելու։

«Որքան ժամանակ կքաշե այդ ամենը, ինչ միջոցներով, ինչ մեթոդներով՝ այսօր հավանաբար կարելի է դնել սկիզբը այդ բոլորի, շարունակել եկող օրերուն։ Մեր դեմը գալիս է ապրիլի 24, ջահերով երթ․ այդ բոլորով մեր ձայնը առավելագույն չափով պիտի բարձրացնենք և՛ Հայաստանի այսօրվա իշխանություններին ցույց տալու համար, որ իրենք իրավունք չունեն հայ ժողովրդի ունեցվածքը, հայրենիքը, իրավունքները զիջելու, այլ նաև ամբողջ աշխարհին ասելու համար, որ դուք խոսում եք մի հատ անձի հետ՝ «Նիկոլ Փաշինյան» անունով, ու այդ մարդը չի ներկայացնում մեզ, մենք այստեղ փողոցում կանգնել ենք տասնյակ հազարներով, ավելիով՝ եթե կարելի է, և՛ Հայաստանում, և՛ Սփյուռքում, և՛ Արցախում՝ ասելու համար՝ ո՛չ, ալ կբավե»,-ասաց Ժիրայր Բյոջեկյանը։

Կա մտավախություն, որ վաղը Բրյուսելում Փաշինյանը Ալիևի հետ կպայմանավորվի «խաղաղության» փաստաթղթի դրույթների շուրջ։ Սա մեկնաբանվում է նաև որպես հայ-ադրբեջանական խնդրի կարգավորման նախաձեռնողականութունը Ռուսաստանից Արևմուտքին փոխանցելու գործընթաց։

Ժիրայր Բյոջեկյանն ասում է՝ այս ամենը մեզ չպետք է մտահոգի, մենք պիտի մեր հարցեը լուծենք՝ դյուրին, թե դժվար։

«Փաշինյանը եթե այսօր գնաց և Արևմտյան միջնորդությամբ փորձեց որևէ խնդիր լուծել Հարավային Կովկասի մեջ, որ համարվում է Ռուսաստանի տան պարտեզը, մենք դրա հետևանքները կտեսնենք մի տեղ։ Բայց այդ բոլոր խնդիրները մեզ համար էական չեն, այդ բոլոր խնդիրներն էլ որպես ժողովուրդ և հավաքականություն մեր բոլոր թևերով՝ Արցախով, Հայաստանով, Սփյուռքով մենք այդ բոլոր հարցերը կկարողանանք լուծել՝ դյուրին կամ դժվար։ Դժվարություններ միշտ լինելու են՝ խնդիրն այդ դժվարություններից չվախենալն է, չընկրկելն է, ու փորձել ճիգ անել՝ այդ խնդիրները լուծելու ու գնալու առաջ»,-ասաց Ժիրայր Բյոջեկյանը։

Դաշնակցությունը սովորեցրել է, որ գաղափարը գերակա է անձի հանդեպ․ այդպիսի նվիրման պարագայում միայն, նրա համոզմամբ, հնարավոր կլինի հասնել արդյունքի։

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով․