Գլխավոր դատախազը կգա խորհրդարան. հաշվետվությունն ԱԺ-ում է
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ գլխավոր դատախազությունը ՀՀ Ազգային ժողով է ներկայացրել Գլխավոր դատախազության 2021 թվականի գործունեության մասին հաղորդումը: «Ժողովուրդ» օրաթերթը մի քանի դրվագներ է առանձնացրել ներկայացրած տվյալներից: Ըստ այդմ, 2021 թվականին արձանագրվել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների 950 դեպք, որոնցից 105-ը՝ կաշառք ստանալու, 80-ը՝ կաշառք տալու, ընդ որում՝ 2020 թվականի համեմատ՝ էական փոփոխություններ են եղել. այդ տարի կաշառք ստանալու դեպքերը եղել են 85, ստանալունը՝ 55: 2021-ին պաշտոնական դիրքն օգտագործելով յուրացման 129 դեպք է եղել՝ նախորդ տարվա 160-ի համեմատ։ Այստեղ նվազում ենք արձանագրել:
Փողերի լվացման վերաբերյալ 2021 թվականի ընթացքում նախապատրաստվել է 22, իսկ 2020 թվականին՝ 14 նյութ, որոնցից 21-ով հարուցվել է քրեական գործ, իսկ մեկով քրեական գործի հարուցումը մերժվել է: Հաշվետվության մեջ ըստ ոլորտների նաեւ առանձնացված են, թե ում է մեղադրանք առաջադրված, ըստ այդմ՝ Զինված ուժերի ոլորտում մեղադրանք է առաջադրվել 1 նախկին փոխնախարարի, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի, նրա տեղակալի, հրետանու պետին, զորամասերի, գումարտակի հրամանատարների եւ այլն:
Զինված ուժերում առաջադրված մեղադրանքներից շատերն ուղիղ կերպով կապված են 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետ, քանի որ այդ գործով քննություն է ընթանում:
Մանրամասները՝ օրաթերթի այսօրվա համարում


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Ուկրաինացի բժիշկները ռազմագերիների վիրահատություններ են կատարել առանց անզգայացման
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
2026-ը կարևոր տարի է 6G և խելացի համակարգերի համար
Ռուսաստանում առաջարկել են ընդլայնել ռազմական գործողությունների գոտին՝ ներառելով ՆԱՏՕ-ի երկրները
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Պետական առողջապահական գործակալությունը կդադարեցնի գործունեությունը
Պուտինն ապրիլի 1-ից արգելել է Ռուսաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ 100 հազար դոլարից ավելի կանխիկ գումարի ա...
Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)