«Վրացական երազանք» կուսակցություն. Վրաստանի կողմից ՌԴ-ի դեմ կիրառվող պատժամիջոցները որեւէ դեր չեն ունենա
Իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է ուկրաինական պատերազմի պատճառով Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների անարդյունավետության մասին, փոխանցում է «Գրուզիա-օնլայն»-ը:
«Վրաստանի կողմից սահնմանվող պատժամիջոցները չեն կարող որեւէ դեր խաղալ… Պատժամիջոցները չեն աշխատում, եւ դա խոստովանում են բացարձակապես բոլորը։ Նույնիսկ եթե մենք դա չխոստովանենք, դա փաստ կմնա»,- ասել է Կոբախիձեն Առաջին ալիքի եթերում։
Նրա խոսքով՝ Վրաստանի իշխանությունները կենտրոնացած են սադրանքներից խուսափելու եւ պետությանը լուրջ վնաս պատճառող քայլեր չձեռնարկելու վրա։ «Այդ պրագմատիկ քաղաքականությունը կշարունակվի՝ մեր պետությունը, մեր երկիրը եւ մեր ժողովրդին պաշտպանելու համար»,- ասել է Կոբախիձեն։
Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ավելի վաղ հայտարարել էր, որ Վրաստանը հակառուսական պատժամիջոցներին չի միանա, քանի որ դա հակասում է երկրի ազգային շահերին եի չի կարող դադարեցնել ռազմական գործողություններն Ուկրաինայում։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում