«Կցանկանայի՞ք Հայաստանն այնքան հզոր երկիր լիներ, որ Բաքվի եւ Սումգայիթի ջարդերի ժամանակ կարողանար իրեն թույլ տալ մտնել եւ ազատել նրանց․․․»․ Սարիկ Անդրեասյան
Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանն Արցախում պատերազմի օրերին ակտիվորեն աջակցում էր հայերին։ Անդրեասյանը 2020թ․-ին գրեթե ամեն օր անդրադառնում էր կոնֆլիկտին, եւ երբ Ադրբեջանը պրովոկացիայի է դիմել Արցախում, չի կարողացել լռել։ Ռեժիսորն անդրադառնալով Արցախում տիրող իրավիճակին՝ նոր գրառում է կատարել։
«Ես հարց ունեմ իմ սիրելի հայերին։ Ասացեք, իսկ դուք կցանկանայի՞ք, որ Հայաստանն այնքան հզոր երկիր լիներ, որպեսզի 80-ականների վերջին, երբ Բաքվում եւ Սումգայիթում կոտորում ու գնդակահարեում էին հարյուր հազարավոր հայերի, երկիրը կարողանար իրեն թույլ տալ մտնել եւ ազատել նրանց։ Ինչպե՞ս կարձագանքեիք, եթե Հայաստանը կարողանար փրկել իր մարդկանց մի ամբողջ գենոֆոնդը ցեղասպանությունից՝ հակառակ նրան, թե ինչ կասեին ուրիշները։ Իմ պատասխանն է՝ այո», - իր Instagram-ում գրել է Սարիկ Անդրեասյանը։
«Տագնապալի լուրեր Հայաստանից։ Ադրբեջանը կրկին զորքերը մոտեցրել է մեր սահմաններին, կրկին կրակում են, կրկին ցանկանում են աղմուկի ներքո, մինչեւ ամբողջ աշխարհը զբաղված է, օգտվել իրավիճակից եւ ինչ-որ բան խլել, ինչն իրենց չի պատկանում։ Կարդալով այդ բոլոր լուրերը՝ ես արդեն չգիտեմ, թե ինչ անել, ում գրել, ինչպես պայքարել։ Այդ ամենը ցավալի է ու տագնապալի։ Եթե հավատանք դավադրությունների բոլոր տեսություններին ու լուրերին, առհասարակ կարելի է խենթանալ։ Ինչպես հասկանում եմ, այս տարիների ընթացքում հայկական կառավարության մոտ այդպես էլ ոչ մի ծրագիր, ոչ մի մարտավարություն եւ ոչ մի որոշում չի հայտնվել։ Կարծես թե, մեզ մնում է միայն սպասել ու հուսալ»,- ավելի վաղ գրել էր Սարիկը՝ կցելով որդիների հետ լուսանկարն՝ արված «Զվարթնոց» օդանավակայանում։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում