Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Լեհաստանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկը Հայաստանը շարունակում է դասվել ահաբեկչական ռիսկից զերծ երկրների թվում Մեկ օրում հայտնաբերվել են 6 հետախուզվող, 3 անհետ կորած. ՆԳՆ Ամառային տրանսֆերային պատուհանը մոտենում է Ռեալը ամռանը թիմ կվերադարձնի երեք ֆուտբոլիստի «Եվրատեսիլը» կունենա ասիական տարբերակ Հայաստանի օպերային թատրոնը՝ Opera Europa միջազգային հեղինակավոր կազմակերպության անդամ Դուրովը քննադատել է Apple-ին՝ ռուսական VPN-ները հեռացնելու համար Փալմ Բիչի օդանավակայանը կվերանվանվի Դոնալդ Թրամփի անունով Մ-19․ Հայաստանի հավաքականը 9-0 հաշվով ջախջախել է Ջիբրալթարին Գերմանիայում բնակվող շուրջ 1 միլիոն սիրիացի փախստականների 80 տոկոսը պետք է վերադառնա հայրենիք. Մերց ՀՀ վարչապետն ու ԵՄ քաղաքացիական առաքելության նորանշանակ ղեկավարն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը

Լեհաստանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկըՀայաստանը շարունակում է դասվել ահաբեկչական ռիսկից զերծ երկրների թվումՄեկ օրում հայտնաբերվել են 6 հետախուզվող, 3 անհետ կորած. ՆԳՆԱմառային տրանսֆերային պատուհանը մոտենում էՌեալը ամռանը թիմ կվերադարձնի երեք ֆուտբոլիստի«Եվրատեսիլը» կունենա ասիական տարբերակ«Խազեր 2026». երաժշտական տոն, գեղեցիկ շոու և բոյկոտՀայաստանի օպերային թատրոնը՝ Opera Europa միջազգային հեղինակավոր կազմակերպության անդամԴուրովը քննադատել է Apple-ին՝ ռուսական VPN-ները հեռացնելու համարՓալմ Բիչի օդանավակայանը կվերանվանվի Դոնալդ Թրամփի անունովՄ-19․ Հայաստանի հավաքականը 9-0 հաշվով ջախջախել է ՋիբրալթարինԳերմանիայում բնակվող շուրջ 1 միլիոն սիրիացի փախստականների 80 տոկոսը պետք է վերադառնա հայրենիք. ՄերցՀՀ վարչապետն ու ԵՄ քաղաքացիական առաքելության նորանշանակ ղեկավարն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանըԵրևանի պարեկները գիշերային ծառայության ժամանակ ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերելՖոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)Մհեր Գրիգորյանը և ԱԶԲ տարածաշրջանային գլխավոր տնօրենը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրերըՀայաստան-Ֆրանսիա պաշտպանական համագործակցության քրոնիկոնըՊատերազմը դադարեցնելու համար Վաշինգտոնը պատրաստ է ճնշում գործադրել Ուկրաինայի վրա. ԶելենսկիԳրեթե մեկ ամսվա տեղումները՝ մեկ օրումԲոլոր նավերը պետք է անցնեն Հորմուզի նեղուցով՝ բացառապես Իրանի թույլտվությամբԿԸՀ-ն լիարժեք վերահսկում է նախընտրական քարոզչությունը․ հայտարարությունԹրամփը պատրաստ է ավարտել Իրանի հետ պատերազմն՝ առանց Հորմուզի նեղուցի վերաբացման. WSJՔրեական և համաքային ոստիկանները տարբեր հանցագործությունների մեղադրանքով հետախուզվողների են հայտնաբերելԲելգիա-Հայաստան բարեկամական խմբի ներկայացուցիչներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիրԱՄՆ Սրբոց Ղևոնդյանց առաջնորդանիստ մայր տաճարում կազմակերպվել էր համերգ-ընդունելությունՆոր փոստային բացիկ՝ նվիրված Գեղամ Գրիգորյանի ծննդյան 75-ամյակին․ «Հայփոստ»Համաշխարհային բանկը կօգնի Հայաստանին ներգրավել ներդրումներ և բարձրացնել մրցունակությունըՀրդեհ Սիսիանի խանութներից մեկում. այրվել է սննդամթերք, մասամբ փլուզվել է միջնապատըԻրանը ԱՄՆ-ին փոխանցում է ուղերձներ, որոնք տարբերվում են հրապարակային հռետորաբանությունից. ԼևիթԺնևում ՄԻՊ-ը քննարկել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրներն ու մարտահրավերներըԻրանը հարվածներ է հասցրել ԱՄԷ-ին՝ կիրառելով հրթիռներ և ԱԹՍ-ներԱյս այցն իրական քաջության և Ուկրաինայի հետ համերաշխության նշան էՎերահսկողություն ձվի շուկայում․ արձանագրվել են խախտումներՀանվել է 400 քառակուսի մետրից փոքր հողամասերում բնակելի տուն կառուցելու սահմանափակումըԹեհրանի դիրքորոշումը մնում է անփոփոխ. ԲաղայիԴոնալդը հաջողության կհասնի ռեժիմի փոփոխության հարցում, բայց ոչ թե Իրանում, այլ Ամերիկայում. ԱՄՆ նախագահի զարմուհիՄիացյալ Նահանգները և Իսրայելը անցել են Իրանի դեմ իրենց պատերազմի կեսը. Նեթանյահու«Կորեան Էյր»-ը կրճատում է ծախսերը վառելիքի թանկացման պատճառովԻրանը մահապատժի է ենթարկել հունվարյան զանգվածային անկարգությունների ևս երկու մասնակցիԱռողջության համընդհանուր ապահովագրության համակարգի շահառուների թիվը կավելանաԱրաղչին առաջարկել է տարածաշրջանից հեռացնել ամերիկյան զորքերըWildberries-ը Երևանում բացել է նոր լոգիստիկ համալիր՝ օրական մինչև 500 հազար ապրանքի թողունակությամբՈսկին մեկ օրում թանկացել է 3%–ովՌուսաստանը բանակցություններ չի վարում Ղազախստանի հետ Հայաստանի երկաթուղիների հարցովԻսրայելը ԱՄՆ-ին հետախnւզական տվյալներ է տրամադրել Հորմուզի նեղուցի վերաբերյալՌուբիոն և Կոբախիձեն հեռախոսազրույց են ունեցելԱՄՆ-ն հարվածել է խոշոր զինամթերքի պահեստիՍպիտակ տունը հույս ունի Թեհրանի հետ համաձայնագիր կնքել մինչև ապրիլի 6-ըԴուբայի նավահանգստում քուվեյթական լցանավի վրա հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվելԱմեն մարդ պատասխանատու է իր ներսի լույսի համար. Տեր Հեթում
Հայաստան

Մենք անկոտրում ենք, ոչ ոք չի կարող կոտրել մեր ոգին. ուսանողներն այցելել են ԱԹՍ-ներից վիրավորում ստացած զինծառայողներին

Արցախի պետական համալսարանի մի խումբ ուսանողներ և դասախոսներ ԱրՊՀ հոգեբանական կենտրոնի և ԱՀ ՊԲ համապատասխան ստորաբաժանման նախաձեռնությամբ այցելել են մարտի 25-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից կիրառված Բայրաքթար տիպի ԱԹՍ-ների հարվածների հետևանքով վիրավորում ստացած, այժմ հոսպիտալում ապաքինվող ԱՀ ՊԲ զինծառայողներին։ Այս մասին հայտնել են Արցախի պետական համալսարանի ֆեյսբուքյան էջում:

Նախքան հոսպիտալ այցելությունը՝ հոգեբանական կենտրոնում ԱրՊՀ ՈւՇՀՀՏԱԳ պրոռեկտոր, հոգեբան Վիտյա Յարամիշյանը ուսանողների հետ մասնագիտական խորհրդատվական հանդիպում ունեցավ՝ նշելով, որ անկախ մասնագիտությունից՝ այս օրերին երկուստեք կարևոր է մեր վիրավոր զինծառայողների կողքին գտնվելը, նրանց հետ զրուցելն ու միմյանց ուժ հաղորդելը։

Վիրավորում ստացած տղաներն այս օրերին հակառակորդի առաջին հարվածն իրենց վրա վերցրած հերոսներն են, ովքեր, թեկուզ վիրավոր, դարձյալ շտապում են առաջնագիծ մեկնելու, ասում են. «Միայն թե բժիշկները թույլ տան, հիմա էլ վեր կկենանք, գնանք՝ մեր գործը շարունակելու, մեր առաջնագիծը մեր տունն է, մենք այնտեղ պիտի լինենք, մենք ուրիշ գնալու տեղ չունենք, մենք պիտի պահենք մեր հայրենիքը…»։

Տղաներից Արտիկ Գրիգորյանը, վիրավոր վիճակում, կյանքը վտանգելով, փրկել է ԱԹՍ հարվածից վիրավորում ստացած, շարժվել չկարողացող վիրավոր զինընկերոջը՝ դուրս բերելով նրան։

Ի պատասխան հոգեբանների աջակցություն ցուցաբերելու պատրաստակամության՝ ժպտում են՝ ասելով. «Արդեն դիմադրողականություն ենք ձեռք բերել, 3-րդ անգամն ենք պատերազմական գործողությունների մասնակցում…»։

«Մենք անկոտրում ենք, ոչ ոք չի կարող կոտրել մեր ոգին։ Թշնամին կարող է մեր մարմինը վիրավորել, բայց մեր ոգին ու կամքը չի կարող կոտրել, դրանից ավելի ենք ամրանում, դառնում անկոտրում»,- ասում է Ադրբեջանի հարձակման հետեւանքով վիրավորում ստացած Վիտալին։

«Ես մի ասելիք ունեմ հանրությանը։ Առաջնագիծը պահող զինծառայողը թիկունքում պետք է զգա ամրություն։ Ասելիքս է, որ յուրաքանչյուր արցախցի ապրի Արցախում, որ ապրի Արցախը, երկիրը չհայաթափվի։ Եթե զինվորը կանգնած է առաջնագծում, թիկունքում էլ թող յուրաքանչյուրը կանգնի իր դիրքում իր գործով ու անելիքով»,- ասում է վիրավորում ստացած զինծառայող Հայկ Պետրոսյանը։

ԱրՊՀ ուսանողուհի Լաուրա Գրիգորյանը ուսանողների անունից շնորհակալություն է հայտնել զինծառայողներին ու հավաստիացրել, որ երիտասարդությունը պատրաստ է մինչև վերջ կանգնելու և յուրաքանչյուրն իր ոլորտում պայքարելու հանուն Արցախում ապրելու և արարելու։

Պրակտիկ հոգեբան Ռուզաննա Մկրտչյանի խոսքով՝ այսպիսի այցելություններն ու փոխշփումները նախ մարդասիրական նշանակություն ունեն, ապա նաև՝ մասնագիտական։ Հետտրավմատիկ հոգեբանական խնդիրներ բացահայտելուց ու լուծելուց զատ շատ կարևոր է նաև ուսանողների համար մեր հերոս տղաների սխրանքի վերարժևորումը, կարևոր է և զինծառայողների, և հասարակության, և՛ ուսանողության համար։

ԱրՊՀ պրոռեկտոր Վ. Յարամիշյանի խոսքով՝ ԱրՊՀ համագործակցությունը ԱՀ ՊԲ-ի հետ շարունակական է, և այդ գործակցության շրջանակում ԱրՊՀ-ն պատրաստակամ է իր ռեսուրսներն ի նպաստ ծառայեցնելու այն ուղղություններով, որտեղ կարիքը լինի։