Անահիտ Ավանեսյանի ամուսնու ընկերությունը արտոնություն ստացավ կառավարությունից
ՀՀ կառավարությունը այսօրվա նիստում որոշեց արտոնություն տալ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ամուսնու՝ Ստեփան Ավանեսյանի «Իբարի» ընկերությանը։
«Իբարի» ՍՊԸ-ն զբաղվում է ջեմի, մեղրի, գինու, թեյի, մուրաբաների արտադրությամբ։ «Ընկերությունը չորս տարիների ընթացքում ստեղծել է հայկական յոթ պրեմիում բրենդներ, ինչպիսիք են Wild Hive սերտիֆիկացված 100 տոկոս օրգանական մեղրը, Beak Pick, Coloreat, Mrgastan, Boon Bariq ջեմերի և մուրաբաների բերենդները, Riceman բասմատի բրենդը և Rubin նռան գինու բրենդը»,- նշված է կառավարության համապատասխան որոշման հիմնավորման փաստաթղթում։ Ընկերության արտադրանքն արտահանվում է ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ռուսաստան, Վրաստան և Բելառուս։
Ընկերությունը հիմնել Ստեփան Ավանեսյանը 2017-ին։ Ըստ իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրի՝ սկզբից նա եղել է ընկերության միակ բաժնետեր, հետագայում, սակայն, իր ունեցած 100 տոկոս բաժնեմասի 33,3 տոկոսը փոխանցել է Նիկոլայ Մխիթարյանին ու Մանե Բուդաղյանին։ Ներկայում Ավանեսյանը պահպանում է ընկերության 33,4 տոկոս բաժնեմասը։
«Իբարի» ՍՊԸ-ին կառավարությունը արտոնություն է տվել տեխնիկական սարքավորումների, դրա բաղկացուցիչ մասերի ներմուծման դեպքում մաքսատուրքից ազատելու գծով։ Ընդհանուր առմամբ, ներմուծվող սարքավորումների արժեքը կազմում է 458 մլն դրամ։ Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 53,4 մլն դրամ։ Ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսվում է մեծացնել արտադրության ծավալները և արտադրել տարեկան ավելի քան 250 000 տարա ջեմեր և մուրաբաներ, որոնց մինչև 90 տոկոսը նախատեսվում է արտահանել ԵԱՏՄ, ԵՄ և ԱՄՆ։
«Իբարի»-ն նախատեսում է իրականացնել 500 մլն դրամի ներդրումներ ու ստեղծել 27 նոր աշխատատեղեր՝ 170 000 դրամ միջին աշխատավարձով։


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Ուկրաինացի բժիշկները ռազմագերիների վիրահատություններ են կատարել առանց անզգայացման
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
2026-ը կարևոր տարի է 6G և խելացի համակարգերի համար
Ռուսաստանում առաջարկել են ընդլայնել ռազմական գործողությունների գոտին՝ ներառելով ՆԱՏՕ-ի երկրները
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Պետական առողջապահական գործակալությունը կդադարեցնի գործունեությունը
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)