Ո՞վ է «կառավարելու» արագաչափերի և տեսախցիկների համակարգը
«Փաստ» օրաթերթը գրում է․ Ինչպես երևում է, 2018 թվականի իշխանափոխության գլխավոր «բրենդներից» մեկը դառնում է սեփականության կամ բիզնեսների վերաբաշխումը: Այս ընթացքում պարբերաբար տեղեկություններ են շրջանառվում, որ իշխանավորները կամ իշխանամերձ գործարարները նորանոր բիզնեսներ կամ ունեցվածք են ձեռք բերում: Գործընթացն, ինչպես ասում են, շարունակական է... Նախօրեին հայտնի դարձավ, որ կեղծ ձեռնարկատիրության մեղադրանքով ձերբակալվել է «Սեքյուրիթի դրիմ» ընկերության հիմնադիր Ալեքսանդր Զաքարյանը: Հիշեցնենք, որ խոսքը Հայաստանում ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովող արագաչափերի և տեսախցիկների տեղադրմամբ ու սպասարկմամբ զբաղվող ընկերության մասին է: «Փաստ» թերթի տեղեկություններով, առաջիկայում այս կառույցի հետ կապված հետաքրքիր զարգացումներ են սպասվում:
Մեր լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ցանկություն կա այս ոլորտի «կառավարումը» փոխանցել իշխանամերձ օլիգարխներին: Արագաչափերի և տեսախցիկների «գործով» զբաղվող նոր կառույցը կունենա 2-3 փայատեր, որոնք կստանձնեն հստակ դերաբաշխում: Մեր ունեցած տեղեկություններով, նախատեսվում է բավականին լուրջ ներդրումներ կատարել, այդ թվում՝ նոր արագաչափեր ու տեսախցիկներ ձեռքբերել ու տեղադրել: Դրանց քանակի ավելացումից զատ, սպասվում են նաև նոր խստացումներ՝ ներդրումների առավել արդյունավետ վերադարձելիության նպատակով: Մասնավորաբար, մեր աղբյուրները փոխանցում են, որ խոսակցություններ կան արագաչափերի 10 կմ սխալանքը նվազեցնել 2 կմ-ով:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Ուկրաինացի բժիշկները ռազմագերիների վիրահատություններ են կատարել առանց անզգայացման
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
2026-ը կարևոր տարի է 6G և խելացի համակարգերի համար
Ռուսաստանում առաջարկել են ընդլայնել ռազմական գործողությունների գոտին՝ ներառելով ՆԱՏՕ-ի երկրները
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Պետական առողջապահական գործակալությունը կդադարեցնի գործունեությունը
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)