Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Լեհաստանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկը Հայաստանը շարունակում է դասվել ահաբեկչական ռիսկից զերծ երկրների թվում Մեկ օրում հայտնաբերվել են 6 հետախուզվող, 3 անհետ կորած. ՆԳՆ Ամառային տրանսֆերային պատուհանը մոտենում է Ռեալը ամռանը թիմ կվերադարձնի երեք ֆուտբոլիստի «Եվրատեսիլը» կունենա ասիական տարբերակ Հայաստանի օպերային թատրոնը՝ Opera Europa միջազգային հեղինակավոր կազմակերպության անդամ Դուրովը քննադատել է Apple-ին՝ ռուսական VPN-ները հեռացնելու համար Փալմ Բիչի օդանավակայանը կվերանվանվի Դոնալդ Թրամփի անունով Մ-19․ Հայաստանի հավաքականը 9-0 հաշվով ջախջախել է Ջիբրալթարին Գերմանիայում բնակվող շուրջ 1 միլիոն սիրիացի փախստականների 80 տոկոսը պետք է վերադառնա հայրենիք. Մերց ՀՀ վարչապետն ու ԵՄ քաղաքացիական առաքելության նորանշանակ ղեկավարն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը

Լեհաստանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկըՀայաստանը շարունակում է դասվել ահաբեկչական ռիսկից զերծ երկրների թվումՄեկ օրում հայտնաբերվել են 6 հետախուզվող, 3 անհետ կորած. ՆԳՆԱմառային տրանսֆերային պատուհանը մոտենում էՌեալը ամռանը թիմ կվերադարձնի երեք ֆուտբոլիստի«Եվրատեսիլը» կունենա ասիական տարբերակ«Խազեր 2026». երաժշտական տոն, գեղեցիկ շոու և բոյկոտՀայաստանի օպերային թատրոնը՝ Opera Europa միջազգային հեղինակավոր կազմակերպության անդամԴուրովը քննադատել է Apple-ին՝ ռուսական VPN-ները հեռացնելու համարՓալմ Բիչի օդանավակայանը կվերանվանվի Դոնալդ Թրամփի անունովՄ-19․ Հայաստանի հավաքականը 9-0 հաշվով ջախջախել է ՋիբրալթարինԳերմանիայում բնակվող շուրջ 1 միլիոն սիրիացի փախստականների 80 տոկոսը պետք է վերադառնա հայրենիք. ՄերցՀՀ վարչապետն ու ԵՄ քաղաքացիական առաքելության նորանշանակ ղեկավարն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանըԵրևանի պարեկները գիշերային ծառայության ժամանակ ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերելՖոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)Մհեր Գրիգորյանը և ԱԶԲ տարածաշրջանային գլխավոր տնօրենը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրերըՀայաստան-Ֆրանսիա պաշտպանական համագործակցության քրոնիկոնըՊատերազմը դադարեցնելու համար Վաշինգտոնը պատրաստ է ճնշում գործադրել Ուկրաինայի վրա. ԶելենսկիԳրեթե մեկ ամսվա տեղումները՝ մեկ օրումԲոլոր նավերը պետք է անցնեն Հորմուզի նեղուցով՝ բացառապես Իրանի թույլտվությամբԿԸՀ-ն լիարժեք վերահսկում է նախընտրական քարոզչությունը․ հայտարարությունԹրամփը պատրաստ է ավարտել Իրանի հետ պատերազմն՝ առանց Հորմուզի նեղուցի վերաբացման. WSJՔրեական և համաքային ոստիկանները տարբեր հանցագործությունների մեղադրանքով հետախուզվողների են հայտնաբերելԲելգիա-Հայաստան բարեկամական խմբի ներկայացուցիչներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիրԱՄՆ Սրբոց Ղևոնդյանց առաջնորդանիստ մայր տաճարում կազմակերպվել էր համերգ-ընդունելությունՆոր փոստային բացիկ՝ նվիրված Գեղամ Գրիգորյանի ծննդյան 75-ամյակին․ «Հայփոստ»Համաշխարհային բանկը կօգնի Հայաստանին ներգրավել ներդրումներ և բարձրացնել մրցունակությունըՀրդեհ Սիսիանի խանութներից մեկում. այրվել է սննդամթերք, մասամբ փլուզվել է միջնապատըԻրանը ԱՄՆ-ին փոխանցում է ուղերձներ, որոնք տարբերվում են հրապարակային հռետորաբանությունից. ԼևիթԺնևում ՄԻՊ-ը քննարկել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրներն ու մարտահրավերներըԻրանը հարվածներ է հասցրել ԱՄԷ-ին՝ կիրառելով հրթիռներ և ԱԹՍ-ներԱյս այցն իրական քաջության և Ուկրաինայի հետ համերաշխության նշան էՎերահսկողություն ձվի շուկայում․ արձանագրվել են խախտումներՀանվել է 400 քառակուսի մետրից փոքր հողամասերում բնակելի տուն կառուցելու սահմանափակումըԹեհրանի դիրքորոշումը մնում է անփոփոխ. ԲաղայիԴոնալդը հաջողության կհասնի ռեժիմի փոփոխության հարցում, բայց ոչ թե Իրանում, այլ Ամերիկայում. ԱՄՆ նախագահի զարմուհիՄիացյալ Նահանգները և Իսրայելը անցել են Իրանի դեմ իրենց պատերազմի կեսը. Նեթանյահու«Կորեան Էյր»-ը կրճատում է ծախսերը վառելիքի թանկացման պատճառովԻրանը մահապատժի է ենթարկել հունվարյան զանգվածային անկարգությունների ևս երկու մասնակցիԱռողջության համընդհանուր ապահովագրության համակարգի շահառուների թիվը կավելանաԱրաղչին առաջարկել է տարածաշրջանից հեռացնել ամերիկյան զորքերըWildberries-ը Երևանում բացել է նոր լոգիստիկ համալիր՝ օրական մինչև 500 հազար ապրանքի թողունակությամբՈսկին մեկ օրում թանկացել է 3%–ովՌուսաստանը բանակցություններ չի վարում Ղազախստանի հետ Հայաստանի երկաթուղիների հարցովԻսրայելը ԱՄՆ-ին հետախnւզական տվյալներ է տրամադրել Հորմուզի նեղուցի վերաբերյալՌուբիոն և Կոբախիձեն հեռախոսազրույց են ունեցելԱՄՆ-ն հարվածել է խոշոր զինամթերքի պահեստիՍպիտակ տունը հույս ունի Թեհրանի հետ համաձայնագիր կնքել մինչև ապրիլի 6-ըԴուբայի նավահանգստում քուվեյթական լցանավի վրա հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվելԱմեն մարդ պատասխանատու է իր ներսի լույսի համար. Տեր Հեթում
Մամուլ

Հայաստանի գլխավոր մարտահրավերն ու «փակ շղթան»

«Փաստ» օրաթերթը գրում է․ Հայաստանն անկախությունից ի վեր մեր պատմության ամենաբարդ ժամանակաշրջանն է ապրում։ Եվ դրա արդյունքում է, որ մի կողմից՝ հանրության ու քաղաքական ուժերի շրջանում դեռևս հիասթափություն, հուսալքություն ու անտարբերություն է տիրում, սակայն մյուս կողմից էլ գլուխ է բարձրացնում պայքարի ոգին։ Իսկ իշխանությունները, տեսնելով, որ իրենց քաղաքականությունը հանրային հուժկու դիմադրության չի հանդիպում, շարունակում են իրենց ավերիչ գործունեությունը։

Թերևս այս պայմաններում պայքարի հիմնական տարբերակներից մեկը մնում է ընդդիմության ունեցած գործիքակազմը։ Հայաստանի իրական ընդդիմությունը փորձում է անել այս պայմաններում հնարավորը: Հնարավորը, քանզի մի կողմից՝ մեծ չէ ընդդիմության գործիքակազմը, մյուս կողմից՝ նաև պետք է հաշվի առնել, որ ցանկացած վաղաժամ մեկնարկ, չհաշվարկված քայլ կարող է հակառակ արդյունք տալ: Այս օրերին բավական թեժ է խորհրդարանում: «Պատիվ ունեմ» խմբակցությունն, օրինակ՝ լսումներ էր կազմակերպել՝ առաջարկելով փոփոխել Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքը, որ վարչապետն ու արտաքին գործերի նախարարը պարբերաբար հաշվետու լինեն խորհրդարանին արտաքին հարցերով։ Լսումների ընթացքում բավական մեծ հանրային ներկայացվածություն կար, բազմաթիվ ելույթներ եղան, այդ թվում՝ բավական կոշտ։

Միաժամանակ, ընդդիմադիր երկու խմբակցությունները ակտիվ ջանքեր են գործադրում Հայաստանի, Արցախի և ընդհանրապես պետականության շահերը պաշտպանող նոր օրենսդրական նախաձեռնություններ և հայտարարությունների նախագծեր ԱԺ օրակարգ ներառելու ուղղությամբ։ Ճիշտ է՝ ընդդիմությունը գործում է իրեն տրված հնարավորությունների սահմաններում, սակայն օրենսդրական նախաձեռնությունների վերջնական ճակատագիրը կախված է խորհրդարանական մեծամասնության դիրքորոշումից։ Եվ իշխանությունների քաղաքական դիրքորոշումը պատկերացնելով՝ զարմանալի ոչինչ չկա, որ բոլոր այն նախաձեռնությունները, որոնք ելնում են պետության շահերի պաշտպանության դիրքերից, անխտիր մերժվում են։

Այդպես «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից օրերս տապալվեց «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների կողմից ԱԺ օրակարգ ներառված «Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի շարունակական ագրեսիայի և ահաբեկչության վերաբերյալ» հայտարարության նախագիծը, ինչի կապակցությամբ ընդդիմադիր խմբակցությունները հատուկ հայտարարությամբ և կոչով հանդես եկան՝ արձանագրելով, որ ազգային ու պետական շահերից բխող որևէ քայլ այս իշխանությունից ակնկալելն ուղղակի միամտություն է: Բայց մյուս կողմից էլ՝ հստակ է, որ Հայաստանի խնդիրն իրականում նույնիսկ օրենքները, օրենսդրական նախագծերը կամ դրանց փոփոխությունները չեն, որքան էլ դրանք կարևոր լինեն: Ժամանակը ցույց տվեց, որ մեր պետության խնդիրը Նիկոլ Փաշինյանն ու նրա շուրջ կենտրոնացած անձնիշխանության համակարգն է։

Ավելի կոնկրետ՝ այդ իշխանության քաղաքական ամբարտավանությունը, որը կարող ենք խորհրդանշական կերպով ամփոփել Փաշինյանի հայտարարության շրջանակներում. «Ինչ ուզում ենք, այն էլ բանակցում ենք»։ Դրա արդյունքում է, որ Փաշինյանը զրոյացրեց բանակցային ողջ գործընթացը, հասցրեց պատերազմի, երկիրը խայտառակ կապիտուլ յացիայի առաջ կանգնեցրեց: Բայց դա այսօր ևս շարունակական բնույթ է կրում: Նրանք հիմա ադրեն շատ ուղիղ հայտարարում են Արցախից փաստացի հրաժարվելու մասին՝ գերադասելով Ադրբեջանի ու Թուրքիայի հետ ջերմ հարաբերությունները: Սակայն ամենացալին այն է, որ իշխանությունների այս ամբարտավանությունը՝ «ինչ ուզում ենք, այնպես էլ անում ենք»-ի համատեքստում, հասարակական որոշակի շրջանակների աջակցությունն է ստանում։

Փակ շղթա է. նշյալի արդյունքում ունեցանք հունիսի 20, իսկ հունիսի 20-ը գործող իշխանության համար դարձավ ամբարտավանության նոր դոզայի հիմք: Հասկանում ենք՝ հանրային որոշակի շրջանակների այսպիսի անտրամաբանական վերաբերմունքը տարիներ շարունակ քաղաքացիներին մանիպուլացնելու և ստերով կերակրելու արդյունք է, որ ոչ քիչ թվով մարդիկ նույնիսկ հիմա չեն ցանկանում ընդունել ակնհայտ իրողությունները։ Ցավոք, չափազանց ուժեղ են եղել որոշակի կենտրոններից համակարգված ուղեղալվացման աշխատանքները: Ու երևի թե դեռ երկար ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի մեր հասարակության այդ հատվածն էլ, ի վերջո, պարզ ու հստակ գիտակցի, որ այս իշխանությունները Հայաստանի գլխավոր մարտահրավերն են, քանի որ երկիրն ուղղակիորեն տանում են կործանման ճանապարհով։ Նրանք ամեն ինչ անում են, որ մեր հասարակությունը դա գիտակցի, ընկալի: Մնում է հասկանալ՝ էլ ի՞նչ պիտի անեն, որ այդ գիտակցումը վերջապես հասու լինի բոլորին...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում