Պուտինն ու Էրդողանը քննարկել են ուկրաինական ճգնաժամը
Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են ուկրաինական ճգնաժամը։
Կրեմլը հաղորդում է, որ կողմերը Դոնբասի պաշտպանության հատուկ ռազմական գործողության անցկացման շուրջ իրավիճակի զարգացման տարբեր ասպեկտներ են քննարկել։ Վլադիմիր Պուտինը նաեւ Ռուսաստանի եւ Ուկրաինայի ներկայացուցիչների բանակցությունների ընթացքի մասին է տեղեկացրել։
Զրույցում հատուկ շեշտադրվել է մարդասիրական բաղադրիչը։ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երախտագիտություն է հայտնել Ուկրաինայի տարածքից Թուրքիայի քաղաքացիների տարհանմանը, ինչպես նաեւ Ազովի ծովի ռուսական նավահանգիստներից թուրքական բեռներով նավերի անվտանգ ելքին նպաստելու համար։
«Մանրամասն քննարկվեցին երկկողմ օրակարգի հարցերը։ Դրական գնահատական տրվեց Անթալիայում եւ Մոսկվայում ԱԳ նախարարների վերջին բանակցությունների արդյունքներին։ Փոխշահավետ առեւտրատնտեսական համագործակցության հետագա զարգացման, այդ թվում՝ էներգետիկայի ոլորտում ռազմավարական նախագծերի իրականացման տրամադրվածություն արտահայտվեց։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց շարունակել տարբեր մակարդակներով շփումները»,- ասվում է հաղորդագրության մեջ։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում