Թուրքիան չի միանա Ռուսաստանի դեմ Արեւմուտքի պատժամիջոցներին
Թուրքիան մտադիր չէ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանել՝ հետեւելով Արեւմուտքի երկրների օրինակին, հայտարարել է հանրապետության ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն: Նրա կարծիքով՝ պատժամիջոցները չեն նպաստում հակամարտության կարգավորմանը, հաղորդում է «Կոմմերսանտը»:
«Թուրքիայի դիրքորոշումը չափազանց պարզ է. Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խնդիրը չեն լուծի»,-կիրակի հայտարարել է թուրք դիվանագետը: Չավուշօղլուն նաեւ պատմել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իր թուրք պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է, որ դեմ չէ հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ:
Ինչպես պնդում է դիվանագետը, Թուրքիայի իշխանությունները չեն սատարել Մոսկվայի դեմ սահմանափակումների որոշումը: Ուստի Անկարան չի միանա այդ պատժամիջոցներին, հաղորդում է ՖԱՆ-ը:
Դիվանագետը հիշեցրել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել: ՌԴ առաջնորդը հայտարարել է, որ դեմ չէ հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ:
Ավելի վաղ ԱՄՆ-ը, ԵՄ երկրներն ու մի շարք այլ պետություններ նոր պատժամիջոցներ էին սահմանել Ռուսաստանի եւ ռուսական խոշոր ընկերությունների դեմ Ուկրաինայում հակամարտության պատճառով:Թուրքիան բազմիցս միջնորդական ծառայություններ է առաջարկել Ռուսաստանի ու Ուկրաինայի միջեւ բանակցությունների անցկացման համար: Մարտի 10-ին Անթալյայում տեղի է ունեցել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի եւ Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբայի հանդիպումը:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում