ՌԴ ՊՆ. Ուկրաինայում ԱՄՆ-ի կողմից վերահսկվող լաբորատորիաները համագործակցել են վրացական լաբորատորիաների հետ
Չղջիկներից մարդուն փոխանցվող հարուցիչների ուսումնասիրություն են իրականացրել ԱՄՆ-ի կողմից վերահսկվող ուկրաինական լաբորատորիաները՝ վրացական լաբորատորիաների եւ ամերիկյան ինստիտուտի հետ միասին։ Այս մասին հինգշաբթի հայտարարել է ՌԴ ԶՈւ ճառագայթային, քիմիական եւ կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար Իգոր Կիրիլովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«[Ուկրաինայում կենսաբանական լաբորատորիաների աշխատանքի] առաջնահերթությունների թվում է բակտերիալ եւ վիրուսային պաթոգենների ուսումնասիրությունը, որոնք կարող են չղջիկներից մարդկանց փոխանցվել՝ ժանտախտի, լեպտոսպիրոզի, բրուցելյոզի, ինչպես նաեւ կորոնավիրուսների եւ ֆիլովիրուսների հարուցիչները։ Ծրագիրն իրականացվում է ոչ միայն ուկրաինական, այլեւ վրացական կենսաբանական լաբորատորիաների ներգրավմամբ, որոնք վերահսկվում են Պենտագոնի կողմից՝ Վիրջինիայի պոլիտեխնիկական ինստիտուտի եւ ԱՄՆ երկրաբանական ծառայության հետ համագործակցությամբ»,- ասել է նա։
Ըստ Կիրիլովի, հետազոտություններն իրականացվում են Ռուսաստանի սահմանների անմիջական մերձակայքում՝ Սեւ ծովի ափամերձ շրջաններում եւ Կովկասում։
Հինգշաբթի ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովն ասել էր, որ Ռուսաստանի զինված ուժերը ուկրաինական կենսալաբորատորիաների փաստաթղթերում ապացույցներ են գտել, որ Պենտագոնը ֆինանսավորել է մահացու պաթոգենների գաղտնի տարածման մեխանիզմի հետազոտությունը:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում