Երկրաշարժ է տեղի ունեցել Վրաստանի սահմանի մոտ
3,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Վրաստանի սահմանից 5 կիլոմետր հեռավորությամբ, էպիկենտոնը Չեչնիայում (ՌԴ) է: Այդ մասին հաղորդվում է Սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնի կայքում:
Ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 10:24-ին: Էպիկենտրոնը գտնվել է 5 կիլոմետր խորության վրա, նշվել է Կենտրոնի տվյալներում: Վրաստանը միջին սեյսմիկ ակտիվություն ունեցող երկիր է: Ամենահզոր երկրաշարժը, որը գրանցվել է Վրաստանում, 7,0 մագնիտուդով տեղի է ունեցել 1991 թվականին Ռաչա եւ Իմերեթի (Արեւմտյան Վրաստան) տարածաշրջաններում:
էպիկենտրոնում ինտենսիվությունը եղել է 9 բալ: Այդ երկրաշարժի հետեւանքով զոհվել է մոտավորապես 200 մարդ, ավերվել են գրեթե 46 հազար տներ եւ հազարավոր արդյունաբերեկան օբյեկտներ, հաղորդել էSputnik-ը:


















































Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Հայաստանն ու Իրանն աշխատում են սահմանին երկրորդ կամրջի նախագծի վրա
Իրանի հարստացված ուրանի պաշարները միջուկային օբյեկտների փլատակներում են
Եվրախորհրդարանի պատգամավորները չեն կարողացել աշխարհի քարտեզի վրա գտնել Իրանը
Անկանխիկ ստացման եղանակի անցնելու դիմում չներկայացրած կենսաթոշակառուի համար բանկը ընտրել է ՄՍԾ-ն՝ ին...
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է
ԱԹՍ-ի հարվածի հետևանքով Դուբայի միջազգային օդանավակայանի մոտ հրդեհ է բռնկել
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Այլ երկրի կողմից մեկ ուրիշ երկիր զորքերի ուղարկումը «շատ նենգ, անխոհեմ և անօրինական» գործողություն է
FoodexJapan սննդի և խմիչքների ցուցահանդես. հայկական գինեգործական ընկերությունները միասնական տաղավարո...