Ալիևը Մակրոնին ասել է, թե պատրաստ են Հայաստանի հետ խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցությունների
Ադրբեջանը հանդես է գալիս խաղաղության օգտին. մենք պատրաստ ենք բանակցություններ սկսել Հայաստանի հետ խաղաղ համաձայնագրի շուրջ՝ հիմնված միջազգային իրավունքի հիմնարար հիմնարար սկզբունքների վրա, ինչպիսիք են տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիությունը։
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին ասվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին ուղղված շնորհավորական նամակում՝ Ադրբեջանի և Ֆրանսիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ։
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտարարություն էր տարածել, որում մասնավորապես ասված էր․
«Կառավարությունը Հայաստանի եւ տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու ռազմավարություն է որդեգրել եւ բնականաբար այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկելու պատրաստակամություն է դրսեւորում: Ինչ վերաբերում է կոնկրետ խաղաղության պայմանագիր ստորագրելուն, մի քանի անգամ բարձրագույն մակարդակով հայտարարվել է, որ դա կառավարության օրակարգային առաջնահերթություններից է:»


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում