Նոր նախապայման Թուրքիայի՞ց. Անկարայում պահանջում են փակել Մեծամորի ատոմակայանը
Թուրքիան չպետք է թույլ տա, որ կրկնվի այն ողբերգությունը, որը տեղի ունեցավ Չեռնոբիլի ատոմակայանի պատճառով և խլեց մինչև 40 հազար մարդու կյանք։ Այս մասին երկուշաբթի օրը Թուրքիայի խորհրդարանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) պատգամավոր Յաշար Քարադաղը։ Հաղորդում է թուրքական «Անադոլու» գործակալությունը։
Նշելով, որ ինքը Թուրքիայի խորհրդարանում ներկայացնում է սահմանամերձ Իգդիր նահանգը՝ Քարադաղը կոչ է արել անհապաղ փակել Հայաստանում Մեծամորի ատոմակայանը։
Պատգամավորը մատնանշել է նախօրեին Հայաստանի և Վրաստանի սահմանին տեղի ունեցած 5,3 մագնիտուդով երկրաշարժը, որը զգացել են նաև Թուրքիայի Իգդիր, Կարս, Արդաղան և Ագրա նահանգների բնակիչները։,
Ըստ նրա, Հարավային Կովկասում տեղի ունեցող յուրաքանչյուր երկրաշարժ մտավախություն է առաջացնում Հայաստանի Մեծամորի ատոմակայանի համար, որը գտնվում է Թուրքիայի սահմանից ընդամենը 16 կմ հեռավորության վրա։ «Հայաստանի ատոմակայանը տասնամյակներ առաջ կառուցվել է հնացած տեխնոլոգիաների հիման վրա և ամենավտանգավորն է աշխարհի 443 ատոմակայաններից»,-ասաց Քարադաղը։,
Ըստ թուրք պատգամավորի, հայկական ատոմակայանում ցանկացած վթար ինքնաբերաբար կբարձրացնի ճառագայթային ֆոնը Իգդիրում, Վանում, Ագրայում և Էրզրումում, ինչպես նաև կհանգեցնի քաղցկեղի աճի։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում