Կորոնավիրուսը Վրաստանում. 15 712 նոր դեպք, 40-ը՝ մահվան ելքով
Վրաստանում վերջին օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակվելու 15 712 նոր դեպք: Այդ մասին այսօր հայտնել են COVID-19-ի դեմ օպերատիվ շտաբից, հաղորդում է Նովոստի-Գրուզիա-ն:
Տվյալները ստացվել են 46,4 հազար թեստի անցկացման հիման վրա: Վրաստանում համավարակի ամբողջ ընթացքում կորոնավիրուսով վարակվելու ընդհանուր թիվը կիրակի հասել է 1 454 065-ի:
COVID-19-ի հետեւանքով մահացել է 40 պացիենտ: Վրաստանում «կորոնավիրուս» ախտորոշմամբ մահվան դեպքերի թիվն այժմ կազմում է 15 556:
Ապաքինվել է 21 623 մարդ, իսկ ապաքինվածների ընդհանուր թիվը հասել է 1 248 242-ի:
Ներկայում Վրաստանում կա 190 241 հաստատված ակտիվ դեպք, որոնցից 6 123-ը (հիվանդների ընդհանուր թվի ավելի քան 3 տոկոսը) բուժվում է հիվանդանոցներում: 1 270 պացիենտի վիճակը գնահատվում է ծանր, 284 պացիենտ միացված է ԹԱՕ սարքին: 1 581 քաղաքացի գտնվում է քովիդ-հյուրանոցներում բժիշկների հսկողության ներքո, իսկ 182 537 մարդ բուժվում է տնային պայմաններում:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում