Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 24 201-ով
Վրաստանում կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի թիվը վերջին մեկ օրում ավելացել է 24 201-ով։ Մահացել է 36 մարդ։
StopCov պաշտոնական կայքի տվյալներով՝ երկրում համավարակի սկզբից մինչ օրս գրանցվել է վարակման 1 200 124 դեպք։
Միեւնույն ժամանակ, վերջին 24 ժամում ապաքինվել է 10 732 մարդ, համավարակի սկզբից՝ 1 020 510։ Մահացել է 15 016 մարդ։
Մեկ օրում կատարվել է 85 191 թեստավորում, այդ թվում՝ 61 936 հակագենային եւ 23 255՝ ՊՇՌ։
Թեստավորվածների ընդհանուր թվում վարակվածների բաժինը մեկ օրում՝ 28,41, վերջին 14 օրում՝ 21,96, վերջին յոթ օրում՝ 24,96 տոկոս։
Այս ընթացքում Վրաստանում կատարվել է 2 722 187 պատվաստում կորոնավիրուսի դեմ, այդ թվում վերջին մեկ օրում՝ 8 371։
Ներկա պահին կարանտինի մեջ է 33, հիվանդանոցներում՝ 5 454, քովիդ հյուրանոցներում՝ 2 031 մարդ։
Կորոնավիրուսի առաջին դեպքը Վրաստանում գրանցվել է 2020թ. փետրվարի 26-ին։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում