Վանում Արշիլ Գորկու հիշատակին նվիրված շատրվանը կրկին վանդալիզմի է ենթարկվել
Թուրքիայի արեւելյան Վան նահանգում հայտնի հայ նկարիչ Արշիլ Գորկու հիշատակին կառուցված շատրվանը վնասվել է անհայտ անձանց կողմից, հայտնում է Duvar լրատվական կայքը։
Վանի Էդրեմիթ թաղամասի թաղաապետարանը շատրվան կառուցել էր 2015 թվականին՝ շարունակելով ննջեցյալների հիշատակը հարգելու ավանդույթը՝ ջուր ապահովելով բնակիչների ու անցորդների համար։ Շատրվանը կառուցվել է Սեւիլ Ռոջբին Չեթինի օրոք, ով քաղաքապետ էր ընտրվել այժմ գոյություն չունեցող քրդամետ Խաղաղություն եւ ժողովրդավարություն կուսակցությունից։
Շատրվանի չորս կողմերը թուրքերեն, հայերեն, քրդերեն եեւ անգլերեն լեզուներով զարդարված են Գորկու կյանքի մանրամասներով, որոնցից յուրաքանչյուրից ջուր է հոսում։ Շատրվանի ճարտարապետները հատուկ տեղական քարեր են օգտագործել եւ կառուցել են այն Գորկու ընտանիքի նախկին տան մոտ։
Հուշարձանը նախկինում մի քանի անգամ վանդալիզմի է ենթարկվել: Քաղաքապետ Չեթինը հեռացվել էր պաշտոնից եւ բանտարկվել ահաբեկչության մեղադրանքով։ Չեթինին փոխարինել է կառավարության կողմից նշանակված պաշտոնյան, ով թույլ տվեց շատրվանի հետագա քանդումը:
Ժամանակի ընթացքում չորս կողմի ծորակները վնասվել ու խցանվել են, իսկ Գորկու անունը քերվել է: Ամենավերջին միջադեպի ժամանակ հանվել եւ անհետացել են Գորկու կյանքի պատմությունը պատմող ցուցանակները:
Հարցին, թե ինչու է ջուրն անջատվել, թաղաաքապետարանը պատասխանել է, որ դա կապված է ջրի պակասով, ընդ որում, հերքել է վնասի մասին ցանկացած տեղեկություն:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում