Վրաստանում կորոնավիրուսով վարակման 5381 նոր դեպք է գրանցվել, մահացել է 30 մարդ
Անցած մեկ օրվա ընթացքում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 5381 նոր դեպք։ Այս մասին այսօր հայտնել են COVID-19-ի դեմ պայքարի օպերատիվ շտաբում, փոխանցում է «Նովոստի Գրուզիա»-ն:
Տվյալները ստացվել են ավելի քան 63.5 հազար թեստերի հիման վրա։ Այսպիսով, օրական հայտնաբերման ցուցանիշը կազմել է 8.47 տոկոս, երկու շաբաթվա ընթացքում՝ 9.24 տոկոս, յոթ օրվա ընթացքում՝ 9.62 տոկոս։
Վրաստանում համավարակի սկզբից ի վեր գրանցված կորոնավիրուսով վարակման դեպքերի ընդհանուր թիվը շաբաթ առավոտյան հասել է 990.183-ի։
Եվս 30 հիվանդ մահացել է կորոնավիրուսից: Վրաստանում կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը կազմում է 14425 դեպք: Ապաքինվել է 1065 մարդ, նրանց ընդհանուր թիվը հասել է 925137-ի։
Վրաստանում այս պահին կա կորոնավիրուսով վարակման 50 595 ակտիվ դեպք։ Դրանցից 4369-ը (հիվանդների ընդհանուր թվի 9 տոկոսից պակաս) բուժվում է հիվանդանոցներում։ 1005 հիվանդի վիճակը ծանր է, 294-ը միացված է արհեստական շնչառության սարքերին։ Քովիդ հյուրանոցներում բժիշկների հսկողության տակ է մնում 2077 մարդ, իսկ տնային պայմաններում բուժում է ստանում 44149 մարդ:
53 քաղաքացի մնում է կարանտինային տարածքներում, մոտ 25.3 հազար մարդ մնում է ինքնամեկուսացման մեջ։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն