Ալիևի այցը Ուկրաինա` շանտաժի մեսիջ էր ուղղված Մոսկվային
Շատերը զարմացել են, թե ինչու հենց այս պահին, երբ Ռուսաստանի և Արևմուտքի միջև ընթանում են դրամատիկ բանակցություններ, հիմնականում Ուկրաինայի շուրջ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը որոշեց աշխատանքային այցով այցելել Կիև:
Առաջին հայացքից այս այցի մեջ ոչ մի հակառուսական գործոն չկար և երկու երկրների ղեկավարները հիմնականում քննարկում էին տնտեսական հարցեր: Սակայն հենց այս պահին նման այցը պատահական բնույթ չուներ:
Ուշադրություն դարձնենք այն հանգամանքի վրա, որ այցից առաջ, Ալիևն իր հարցազրույցում դժգոհեց ռուս խաղաղապահներից, տեղակայված Ղարաբաղում, որ իբր լավ չեն վերահսկում թե ովքեր են այցելում Ստեփանակերտ, ակնարկելով ֆրանսիական պատվիրակության այցը և նույնիսկ կշտամբեց ռուսներին, որ վերջիններս շահագրգրվածություն չունեն, որ տեղի հայ բնակչությունը լքի իր հայրենիքը: Ալիևը իր այս խոսքերով, փաստացի, հրապարակայնորեն խոստովանեց, որ իրենց գլխավոր նպատակն է տեսնել ապագայում Ղարաբաղը առանց հայերի:
Ալիևը ոչինչ չասաց վերջին ղազախական դեպքերի վերաբերյալ, սակայն ՀԱՊԿ-ի միջամտությանը ակնարկելով կրկին սպառնաց Հայաստանին, թե հետագայում, «ով էլ որ հայերին փորձի աջակցել, միևնույն է Ադրբեջանը կխափանի այդ ծրագիրը»: Ալիևը ակնհայտորեն ակնարկում էր Մոսկվային: Եվ զարմանալի չէր, որ վերջին հայ-ադրբեջանական բախումից անմիջապես հետո, Ալիևը նյարթայանաց արևմտյան ներկայացուցիչներին բացատրում էր, թե իբր այդ սադրանքի հեղինակը ոչ թե Ադրբեջանն էր, այլ Հայաստանը:
Այսպիսով, Ալիևը դիվանագիտական կզմիթներ անելով ռուսներին, փորձում է սիրաշահել Արևմուտքին, որպեսզի Ղարաբաղի հարցում նրանց տեսակետը փոփոխվի:
Ի դեպ, նույն նպատակն էր հետապնդում նաև Էրդողանի օգնականի այցը Վաշինգտոն: Վերջինս համոզում էր ամերիկացիներին, թե իբր, Փաշինյանի իշխանությունն կուլիսներում համաձայնվել է, որ Ղարաբաղը մնա Ադրբեջանի կազմում և իմաստ չունի այդ հարցում «հայերից ավելի հայմետ դիրք ունենալ»:
Թուրք պաշտոնյաները գրեթե բացահայտ են նշում, որ կուլիսներում նրանք ստացել են Փաշինյանի համաձայնությունը Ղարաբաղի կարգավիճակի հարցում և դրա պատճառով էլ համաձայնվել են սկսել հայ-թուրքական այս վերջին գործնթացը:
Այսպիսով կարող ենք արձանագրել, որ Ալիևը ռուսներից առավելագույնս ստացել է և փորձելով սիրաշահել Արևմուտքին, փորձում է այդ կողմից էլ ստանալ աջակցություն, որպեսզի վերջնականապես, արդեն դիվանագիտական դաշտում կարողանա փակել Ղարաբաղի հարցը և հենց դրանով էր պայմանավորված նրա այցը Ուկրաինա:
Սա՛ է իրականությունը:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն