Էրդողանը վերահաստատել է Հայաստանի առաջ դրված իրենց նախապայմանները. «Դրական հարաբերություններ կառուցել Ադրբեջանի հետ»
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դիմել է Հայաստանին, գրում է ANADOLU-ը:
«Ադրբեջանի կողմից «իր տարածքների ազատագրումից հետո» Թուրքիան սկսեց Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը: Որպեսզի ձեռնարկվելիք քայլերը սպասելի արդյունքներ տան, կարևոր է, որ Հայաստանը ճիշտ գնահատի տարածաշրջանում խաղաղության հնարավորությունն ու դրական հարաբերություններ կառուցի Ադրբեջանի հետ»,- հայտարարել է նա ։
Անկարան եւ Երեւանը դեկտեմբերի սկզբին սկսել են հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Երկու կողմից էլ նշանակվել են հատուկ ներկայացուցիչներ՝ Սերդար Քըլըչն ու Ռուբեն Ռուբինյանը։ Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը տեղի կունենա հունվարի 14-ին Մոսկվայում:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն