Իրանի ԱԳՆ-ն հայտնել է միջուկային համաձայնագրին վերադառնալու շուրջ Վիեննայի բանակցություններում առաջընթացի մասին
Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի վերահաստատման նպատակով Վիեննայի բանակցությունների բոլոր մասնակիցները ձգտում են հասնել հուսալի եւ կայուն համաձայնության: Այս մասին երկուշաբթի օրը՝ ելույթ ունենալով Թեհրանում կայացած ճեպազրույցում, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Հաթիբզադեն, փոխանցում է ԻՌՆԱ-ն։
«Վիեննայում ընթացող խորհրդակցությունների ժամանակ դրական մթնոլորտ է տիրում»,-ասել է նա՝ նշելով, որ լավ առաջընթաց են արձանագրել քննարկվող չորս հարցերի շուրջ՝ պատժամիջոցների վերացում, միջուկային դոսյե, ստուգման մեխանիզմ եւ երաշխիքների ստացում։
Իր հերթին Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանը ազգային հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում ասել է, որ Վիեննայի բանակցությունները «ուղղված են ապահովելու ԱՄՆ-ի պատասխանատու վերադարձը միջուկային համաձայնագրով իր պարտավորություններին»: Նա ասել է, որ Թեհրանի եւ Վաշինգտոնի միջեւ տեղի է ունենում հաղորդագրությունների ոչ պաշտոնական փոխանակում։ «Մենք նշում ենք, որ ամերիկյան առաջարկներն ավելի իրատեսական են դարձել»,-ասել է իրանցի նախարարը։
Հունվարի 3-ին Ավստրիայի մայրաքաղաքում ամանորյա ընդմիջումից հետո վերսկսվել է բանակցությունների ութերորդ փուլը, որի նպատակն է վերստեղծել ԳՀՀԾ-ն իր սկզբնական տեսքով եւ ԱՄՆ-ին վերադարձնել այս բազմակողմ համաձայնագրին։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն