Կորոնավիրուսը Վրաստանում․ վարակման 3842 նոր դեպք, 31 մարդ մահացել է
Վրաստանում անցած օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակման 3842 նոր դեպք է գրանցվել։ Այս մասին այսօր հայտնել է COVID-19-ի դեմ պայքարի օպերատիվ շտաբը, տեղեկացնում է «Նովոստի-Գրուզիան»։
Տվյալները ստացվել են ավելի քան 34 000 թեստերի հիման վրա։ Այսպիսով, մեկ օրում հայտնաբերման ցուցանիշը կազմել է 11,3%, վերջին երկու շաբաթվա ընթացքում՝ 7,45%, իսկ վերջին շաբաթվա ընթացքում՝ 9,17%։
Վրաստանում համավարակի սկզբից գրանցված կորոնավիրուսային վարակի դեպքերի ընդհանուր թիվը կիրակի առավոտյան ավելացել է մինչեւ 959 874։
Երկրում վերջին 24 ժամվա ընթացքում վարակվածների մոտ 55%-ը՝ 2059 դեպք, բաժին է ընկել Թբիլիսիին։ Աջարիայում գրանցվել է վարակի 474 դեպք, Իմերեթում՝ 437, Սամեգրելոյում եւ Զեմո Սվանեթիում՝ 179, Կախեթում՝ 146, Գուրիայում՝ 141, Քվեմո-Քարթլիում՝ 108, Մցխեթա-Մթիանեթում՝ 52, Սամցխե-Ջավախեթիում՝ 48, Ռաչա-Լեչխումում եւ Քվեմո Սվանեթիում՝ 11:
COVID-19-ից մահացել է եւս 31 հիվանդ։ Վրաստանում կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը կազմում է 14 187։
Ապաքինվել է 777 մարդ, նրանց ընդհանուր թիվը հասել է 912 443-ի։
Վրաստանում այս պահին կա կորոնավիրուսի 33 218 ակտիվ դեպք։ Նրանցից 4418-ը (հիվանդների ընդհանուր թվի 13%-ը) բուժվում է հիվանդանոցներում։ 1089 պացիենտի վիճակը ծանր է, 275-ը միացված է արհեստական օդափոխության սարքերին։ 1493 մարդ բժիշկների հսկողության տակ է մնում քովիդ-հյուրանոցներում, իսկ 27 307-ը բուժվում է տնային պայմաններում։
Ավելի քան 28 200 քաղաքացի մնում է կարանտինային եւ ինքնամեկուսացման պայմաններում։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն