Թուրքիայում տարեկան ինֆլյացիան վերջին 19 տարվա առավելագույնին է հասել
Թուրքիայում տարեկան ինֆլյացիան վերջին 19 տարվա առավելագույնին է հասել՝ դեկտեմբերին աճելով մինչեւ 36,08%, հայտնում է Associated Press-ը https://apnews.com/՝ հղում անելով երկուշաբթի օրվա պաշտոնական տվյալներին։
Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը հայտնել է, որ դեկտեմբերին սպառողական գների ինդեքսը, նախորդ ամսվա համեմատ, աճել է 13,58%-ով, ինչն ավելի է խաթարել բնակչության գնողունակությունը։
Միաժամանակ պարենային ապրանքների գների տարեկան աճը կազմել է 43,8%։
Ինֆլյացիայի տարեկան մակարդակն ամենաբարձրն է եղել 2002 թվականի սեպտեմբերից։
Երկրում ինֆլյացիան աճում է, քանի որ թուրքական լիրան ռեկորդային նվազագույն մակարդակի է իջել այն բանից հետո, երբ երկրի կենտրոնական բանկը, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ճնշման ներքո, սեպտեմբերին 5 տոկոսային կետով նվազեցրել է հիմնական տոկոսադրույքը:
«Լիրայի թուլացումը հանգեցրել է ներմուծման, վառելիքի եւ սպառողական ապրանքների թանկացման, ինչի հետեւանքով մոտ 84 միլիոն բնակչություն ունեցող երկրում շատերը դժվարանում են սննդամթերք եւ առաջին անհրաժեշտության այլ ապրանքներ գնել: Շատերն իրենց խնայողությունները պաշտպանելու համար արտարժույթ եւ ոսկի են գնում»,- նշում է գործակալությունը։
Դեկտեմբերին Էրդողանը հայտարարել է լիրայով ավանդները տատանումներից պաշտպանելու միջոցների մասին այն բանից հետո, երբ թուրքական արժույթը դոլարի նկատմամբ հասել է 18,36 պատմական նվազագույնին: Այս հայտարարությունից հետո լիրայի փոխարժեքը բարձրացել է, սակայն դրանից հետո կորցրել է ձեռք բերված արդյունքների մի մասը։ Անցած տարի լիրան դոլարի նկատմամբ արժեզրկվել էր մոտ 44%-ով։
Էրդողանը ձգտում է նվազեցնել փոխառությունների արժեքը՝ աճը խթանելու համար, թեեւ տնտեսագետները պնդում են, որ տոկոսադրույքների բարձրացումը գների թռիչքաձեւ աճը զսպելու միջոց է:
Միեւնույն ժամանակ, ինֆլյացիայի հետազոտման անկախ խումբը, որը կազմված է գիտնականներից եւ նախկին պետական պաշտոնյաներից, ինֆլյացիայի տարեկան մակարդակը 83% է գնահատել: Ըստ նրա՝ նոյեմբերի համեմատ դեկտեմբերին սպառողական գներն աճել են 19,35%-ով։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն