Շենքի առաջին հարկում գործող ռեստորանը գլխացավանք է դարձել
Oրերս NewsBook-ը բողոք նամակ է ստացել Երևանի կենտրոնի Նալբանդյան 7/1 բազմաբնակարան շենքի բնակիչներից: Նամակագիրները վստահեցնում են՝ շենքի առաջին հարկում գործող ռեստորանը գլխացավանք է դարձել իրենց համար:
Մեզ դիմած քաղաքացիներյ պնդմամբ՝ ռեստորանում կազմակերպվող տարաբնույթ հավաքները խանգարում են իրենց անդորրը. վերջիններիս զայրացնում է նաև փաստը, որ ռեստորանատերերն անձեռնմխելի են կարծում ու ակնարկում են իրենց հովանավորների՝ այդ թվում Սաշիկ Սարգսյանի մասին: Հենց այդ պատճառով էլ նամակագիրները խնդրել են չհրապարակել իրենց անունները:
Շենքն, ի դեպ, կապվում է Սերժ Սարգսյանի եղբոր անվան հետ, իսկ այն կառուցել է և իբրև սեփականատեր ներկայանում է սիրիահայ մի գործարար՝ Ավետիս անունով:
Ի դեպ, ասում են, որ հենց Սաշիկ Սարգսյանի բիզնեսը զարգացնելու նպատակով ժամանակին այստեղ տարածք էին գնել «Գոհար» երգչախմբի հովանավորները, որոնց էլ պատկանում է ռեստորանը: Նամակագիրներն այդ առիթով նշում են.
«Հատկանշական է, որ վերջիններս սիրում են գովերգել Հայաստանի իշխանություններին՝ պետական երկու մեդալ են ստացել, սակայն «ներքուստ» ընդդիմադիր են՝ ժամերով խոսում են երկրում տիրող անօրինականությունից ու հայաստանցիների բարքերից՝ գող ու անդաստիարակ լինելուց, իշխանություններից հնարավորին շուտ ազատվելու անհրաժեշտությունից, սակայն իրենք էլ անօրինականություններից հեռու չեն մնում՝ նույնիսկ ամենահասարակից՝ իրենց ռեստորանում բարձր երաժշտություն միացնելուց և «գող ու անդաստիարակ» հայաստանցիների անդորրը խանգարելուց. հիշեցնենք, որ վերը նշվածը զվարճանքի օբյեկտների գործունեության կանոնակարգմանն առընչվող օրենքի խախտում է, քանի որ բազմաբնակարան շենքերի տարածքներում զվարճանքի օբյեկտների գործունեությունը խնդրահարույց է:
Փաստորեն, «Գոհար» նվագախումբը, որ ըստ հիմնադիրների՝ բարեգործության և Հայաստանի մշակութային իմիջը բարձրացնելու նպատակ ունի, Գյումրիում իրենց հյուրանոցով, ռեստորանով ու հիմա էլ երևանյան օբյեկտով ճիշտ հակառակն է անում ու իրենց հովանավորներով էլ վեր-վեր է թռնում:
Ռեստորանն աշխատեցնում է ոմն Աշոտ, որը ժամանակին եղել է մատուցող և աշխատել է «Շարմ Հոլդինգի» Մաֆ ակումբում (խոսքը մաֆիա խաղի ակումբի մասին է-խմբ): Հետո նույն «Շարմ Հոլդինգի» դուստր կազմակերպությունում սկսել է ռեժիսորություն անել, իսկ առավել հայտնի է դարձել Հրանտ Թոխատյանի և Ալբերտ Ազարյանի աղմկահարույց տեսանյութով, որի նկարահանողը հենց ինքն էր ու քահ-քահ ծիծաղում էր, երբ տեսանյութի հերոսները հայհոյում էին՝ մեկը Սերժ Սարգսյանին , մյուսը՝ Երվանդ Զախարյանին:
Նրա գործընկեր Սևակ Սերոբյանն էլ ողջ կյանքը աշխատել է «Գոհար»-ի սեփականատեր Հարութ Խաչատրյանի համար, սակայն նեղ ընկերական շրջապատում չի թաքցրել իր հակակրանքն ու նախանձը տիրոջ հանդեպ:
«Մշակութային այս օջախ»-ի լուսավոր անվան տակ երկար տարիներ խնամքով թաքցված աղմկոտ պատմություններն ու մութ դեպքերն, ասում են, շատ են և փաստորեն, ծնծղաներով, բազմերանգ լույսերով ու վառ գույներով իրենց բացերը թաքցնող «Գոհար»-ի հովանավորները կամաց-կամաց բացահայտում են իրենց իրական դեմքը»:
Նյութի աղբյուրը ` http://newsbook.am/?111900&l=am/


















































Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում