Վրաստանում ընկերությունը տուգանվել է հաշվապահի աշխատատեղի համար «բարձրահասակ եւ նիհար» կնոջ փնտրելու պատճառով
Վրաստանի աշխատանքի տեսչական ծառայությունը հաստատել է աշխատակիցներ հավաքող ընկերության կողմից նախապայմանագրային փուլում խտրականության կրկնվող դեպքերի փաստը։ Ընկերությունը տուգանվել է, հաղորդում է Georgia-online-ը։
Հաղորդվում է, որ, չնայած թափուր աշխատատեղի մասին առաջին հրապարակումից հետո նախազգուշացմանը, ընկերությունը կրկին խտրական բովանդակությամբ հայտարարություն է տեղադրել սոցցանցերում. «Պահանջվում է հաշվապահ՝ մինչեւ 50 տարեկան աղջիկ՝ լրիվ դրույքով։ Պահանջները՝ բարձրահասակ, նիհար, Fina ծրագրում փորձով, ձեռնարկությունում աշխատանքային փորձով: Խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը սելֆիի հետ միասին մեր էլ. հասցեին»:
Տեսչությունից հայտնում են, որ գործատուն թափուր աշխատատեղը կատակ է անվանել ու ներկայացրել որպես առողջ ապրելակերպի քարոզման յուրօրինակ օրինակ։ Ծառայությունը, սակայն, ընդգծել է, որ խտրականությունն արգելված է ինչպես աշխատանքային, այնպես էլ նախապայմանագրային հարաբերություններում, այդ թվում՝ թափուր աշխատատեղեր տեղադրելու եւ աշխատողների ընտրության փուլում։ Խոսքն այն դեպքերի մասին է, երբ աշխատանքի ընդունման պայմանները չունեն օբյեկտիվ եւ ողջամիտ հիմնավորում։
Արդյունքում, Աշխատանքի տեսչական ծառայությունը եզրակացրել է, որ ընկերությունը խտրականություն է ցուցաբերում աշխատանք փնտրողների նկատմամբ՝ տարիքից, սեռից եւ արտաքինից ելնելով: Այդ կապակցությամբ ընկերությունը տուգանվել է երեք անգամ։ Բացի այդ, դրան հանձնարարվել է փոխել թափուր պաշտոնի հայտարարության տեքստը։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն