Պեսկով. ՌԴ-ն Թուրքիային տեղեկացրել է, որ հավանություն չի տալիս այգիներից մեկը Դուդաեւի անունով կոչելուն
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Չեչնիայի բնակիչների համար ցավոտ է անվանել Թուրքիայի իշխանությունների որոշումը՝ այգիներից մեկը կոչել ահաբեկչի անունով, որը փորձել է զավթել ռուսաստանյան տարածաշրջանը, ուստի նրա ղեկավար Ռամզան Կադիրովի հուզական արձագանքը հասկանալի է, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
«Սա ռուսաստանյան տարածաշրջանի ղեկավարի բավական հուզական, բայց բացատրելի արձագանքն է, որը մի քանի պատերազմ է տեսել, որոնք սադրվել եւ սկսվել են ահաբեկիչների կողմից, որոնք փորձում էին իրենց վերահսկողության տակ վերցնել Ռուսաստանի այդ շրջանը։ Ահաբեկիչներից մեկը, որն արել է դա, Դուդաեւն էր։ Վերջերս, ցավոք, Թուրքիայի շրջաններից մեկում այգիներից մեկն անվանվել է այդ ահաբեկչի անունով։ Իհարկե, սա բավական ցավոտ որոշում է բոլոր չեչենների, Չեչնիայի Հանրապետության համար, ուստի նման հուզական արձագանքը միանգամայն հասկանալի է»,- ասել է Պեսկովը։
«Դիվանագիտական խողովակներով մենք արդեն թուրք գործընկերներին ենք հասցրել այն, որ մենք, մեղմ ասած, հավանություն չենք տալիս թուրքական քաղաքներից մեկի հրապարակի նման անվանակոչմանը»,- ավելացրել է նա։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն