Թուրքիայի հետ հայ բանակցողը 2018 թ.-ին սովորել է հայերի ունեցվածքով հարստացածների համալսարանում
Ուղիղ մեկ դար առաջ Կիլիկիայից Ֆրանսիայի հեռանալու պատճառով հազարամյակներով այնտեղ ապրած հայերը հարկադրաբար լքում են շրջանը։ Հայերից հետո Կիլիկիայի, մասնավորապես՝ Ադանայի գրեթե բոլոր գործարանները, հողերը անտերության էին մատնված։ Աթաթուրքը երբեմնի հայաշատ Կեսարիայի բնակչությանը կոչ է անում տեղափոխվել Ադանա՝ տիրանալու հայերի թողնված ունեցվածքին։ Հազարավոր թուրք երիտասարդներ են տեղափոխվում քաղաք ու սկսում յուրացնել հայերի ունեցվածքը. այդ երիտասարդներից մեկն էլ Հաջը Օմերն էր, որը, բացի հայկական այլ ունեցվածքներից, «իրենով է անում» Ադանայի հայտնի Թաշքյոփրյու կամուրջը՝ այնտեղով անցնող-գնացողներից գնելով հայերի թողած իրերը։
1934 թ. Հաջը Օմերը իրեն նոր ազգանուն է ընտրում՝ Սաբանջը՝ Աթաթուրքի ելույթներից մեկի պատվին («Եղբայրնե՛ր, սուր բռնող ձեռքը հոգնում է, գութան բռնող ձեռքը բերք է տալիս։ Մենք ագահ տիրակալների համար թուր բռնողի փոխարեն պետք է դառնանք գութան անողներ (Sabancı)»)։ Այսպես Հաջը Օմեր Սաբանջըն դառնում է Թուրքիայի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ հիմք դնելով հայտնի Սաբանջը գերդաստանին։ 1994 թ. հայերի թալանված ունեցվածքի շնորհիվ մոտ 100 մլրդ ունեցող Սաբանջը ընտանիքի Sabancı Holding-ը Ստամբուլում ստեղծում է «Սաբանջը համալսարանը»։ 2017-2018 թթ. այս համալսարանում է սովորել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում ՀՀ-ի կողմից բանագնաց Ռուբեն Ռուբինյանը, որը Սաբանջը համալսարանում իր ուսումը կիսատ է թողել և վերադարձել Հայաստան 2018 թ. ապրիլին։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն