ԱՄԷ-ն կողմ չէ Իրանի դեմ ցանկացած լրացուցիչ պատժամիջոցին Վիեննայում բանակցությունների ձախողման դեպքում
ԱՄԷ-ն կողմ չէ Իրանի դեմ ցանկացած լրացուցիչ պատժամիջոցին Վիեննայում բանակցությունների ձախողման դեպքում։ Այս մասին ասել է ԱՄԷ նախագահի խորհրդական Անվար Գարգաշը, տեղեկացնում է The National-ը։
Նրա խոսքով՝ ԱՄԷ-ն հույս ունի, որ Վիեննայում Իրանի եւ համաշխարհային տերությունների միջեւ ընթացող՝ միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցությունները կպսակվեն հաջողությամբ, եւ ցանկանում է տեսնել տարածաշրջանային երկխոսության շարունակությունը։ «Մենք ուշադիր հետեւում ենք ԳՀՀԾ գործընթացին»,- ասել է Գարգաշը՝ նկատի ունենալով Գործողությունների համատեղ եւ համապարփակ ծրագիրը։ «Մենք ցանկանում ենք տեսնել հաջող գործընթաց... բայց մենք հույս ունենք, որ այդ գործընթացը նաեւ կհանգեցնի մի ինչ-որ համաձայնության երկխոսության մասին, որին կմասնակցեն ավելի շատ երկրներ, եւ այդ ճանապարհը ինքնին նույնպես կօգնի ամրացնել այն տեսլականը, որը մենք [ԱՄԷ-ն] փորձում ենք քարոզել հանուն կայունության եւ բարգավաճման տարածաշրջանում»։
Գարգաշը կողմ չէ Իրանի դեմ հավելյալ պատժամիջոցներ մտցնելուն բանակցությունների ձախողման դեպքում։ «Ես հետագա պատժամիջոցների մեջ լուծում չեմ տեսնում... Իրանի դեմ պատժամիջոցներն արդեն բավական են»,- ասել է նա։
Ավելի վաղ The Wall Street Journal-ը տեղեկացրել էր, որ ԱՄՆ-ը դիտարկում է տնտեսական պատժամիջոցների խստացման հնարավորությունը, եթե Վիեննայում փոխզիջում ձեռք չբերվի։
«Դիվանագիտությունը ընթացք է դեպի առաջ, բայց մենք նաեւ քիչ ժամանակ ունենք»,- ասել է Գարգաշը՝ Իրանին կոչ անելով էլ ավելի մեծ ճկունություն ցուցաբերել բանակցություններում։
Նրա խոսքով՝ քաղաքական լանդշաֆթը տարածաշրջանում փոխվել է, եւ Իրանը պետք է հասկանա նոր իրավիճակն ու ավելի կառուցողական դեր խաղա, լինի Եմենում, Իրաքում, թե Լիբանանում։
Էմիրությունների պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ ԱՄԷ-ն նոր հակամարտություն չի ուզում Մերձավոր Արեւելքում։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում