Ադրբեջանական ԶԼՄ-ները ցնծում են. «Ալեն Սիմոնյանը հայ գերիներին հավասարեցրել է ահաբեկիչների հետ»
Ադրբեջանական լրատվամիջոցները կրկին ցնծում են Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ:
Մասնավորապես ադրբեջանական իշխանամերձ caliber.az-ը այդ առնչությամբ իր հրապարակումը վերնագրել էր այսպես՝ «Ալեն Սիմոնյանը հայ գերիներին հավասարեցրել է ահաբեկիչների հետ»:
Կայքը գրել է, որ Հայաստանում հերթական սկանդալն է բռնկվել երկրի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի շուրջ։
Ինչպես հայտնում է Caliber.Az-ը՝ հղում անելով հայկական լրատվամիջոցներին, սոցցանցերի հայկական հատվածում տարածվում է մի տեսանյութ, որում Հայաստանի խորհրդարանի ղեկավարը անվայել կերպով է խոսել նոյեմբերի 16-ին ցամաքային մարտերի ժամանակ գերեվարված հայ զինվորների մասին։
Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ կարծում է, որ Ադրբեջանի կողմից գերեվարված հայ զինվորականներն այլևս գոյություն չունեն իր համար։
«Ես կարծում եմ, որ այդ գերիները չկան, ինձ համար՝ գոյություն չունեն։ Օրինակ՝ Իսրայելը, երբ ահաբեկիչները ինքնաթիռ են առևանգում, նա չի բանակցում ահաբեկիչների հետ, նա խփում է այդ ինքնաթիռը։ Դուք ինքներդ գիտե՞ք, թե ովքեր են այդ գերիները, ովքեր են նրանք։
Սրանք այն մարդիկ են, ովքեր թողել են զենքերն ու փախել, ճանապարհը կորցրել։ Ես չեմ կարող այդ մասին բարձրաձայն խոսել։ Ձեզ չի՞ հետաքրքրում, թե ինչու այս բանտարկյալների ծնողներն այլևս ակտիվ չեն։ Որովհետև այդ մարդիկ գիտեն, որ լքել են, զենքերը վայր են դրել, փախել և հայտնվել գերության մեջ»,- ասել է Հայաստանի խորհրդարանի նախագահը։
Ալեն Սիմոնյանը նաև հայկական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է, որ բոլոր ռազմագերիների նկատմամբ քրեական գործ է հարուցվելու՝ նրանց գերեվարման մանրամասները ճշտելու համար։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում