Գյուլենի կուսակցությունը հերքում է նրա մահվան մասին լուրերը
Անկարայի կողմից պետական հեղաշրջման փորձի մեջ մեղադրվող իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի մահվան մասին թուրքական լրատվամիջոցներում տարածված լուրերը չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին հինգշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել է Փենսիլվանիայում Գյուլենի կողմից ստեղծված «Ոսկե սերունդ» կազմակերպության ղեկավարությանը մոտ կանգնած աղբյուրը։
«Այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, դա սուտ է»,- ասել է աղբյուրը։
Մինչդեռ կազմակերպությունը պաշտոնապես չի պատասխանել ՏԱՍՍ-ի հարցին՝ թուրքական լրատվամիջոցների տարածած տեղեկատվության հետ կապված։ Փենսիլվանիայի ոստիկանությունը հայտնել է, որ չի կարող մեկնաբանել այս տեղեկությունը։
Ավելի վաղ թուրքական ընդդիմադիր Oda TV լրատվական պորտալը հայտարարություն էր տարածել, որ Գյուլենը թունավորվել է ԱՄՆ Փենսիլվանիայում գտնվող իր տանը։
Նշենք, որ 2016 թվականի հուլիսյան հեղաշրջումից հետո Անկարան պահանջում է Գյուլենի արտահանձնումն ԱՄՆ-ից։ Գյուլենը 1999 թվականից ապրում է Փենսիլվանիա նահանգում կամավոր աքսորի մեջ։
Վաշինգտոնը հրաժարվել է արտահանձնել Գյուլենին՝ հայտարարելով, որ Անկարան հեղաշրջմանը նրա մասնակցության ապացույցներ չի ներկայացրել։ Գյուլենի տասնյակ հազարավոր կողմնակիցներ կամ նրա հետ կապեր ունենալու մեջ մեղադրվողներ, այդ թվում՝ զինվորականներ եի քաղաքացիական ծառայողներ, աշխատանքից ազատվել կամ բանտարկվել են 2016 թվականի հուլիսից հետո։ Թուրքիայում վհուկների որսը շարունակվում է մինչ օրս։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ