Ադրբեջանը շարունակում է նկրտումները Իրանի և Հայաստանի մշակութային ժառանգության նկատմամբ
Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովը հայտարարել է, որ որոշ երկրներում Ադրբեջանի նշանավոր դեմքերը և արվեստի գործերը դիտավորյալ ներկայացվում են որպես պարսկական կամ հայկական։
«Մեր դեմ արդեն երկար տարիներ մեծ արշավ է տարվում։ Մենք պարբերաբար աշխատում ենք մեր օտարերկրյա գործընկերների և մշակութային հաստատությունների հետ՝ բարձրացնելու նրանց տեղեկացվածությունը: Ամբողջ աշխարհը պետք է իմանա, որ և՛ Նիզամին, և՛ Ֆիզուլին ադրբեջանցի բանաստեղծներ են»,- ասել է նախարարը։
Քերիմովը նաև մեղադրել է Հայաստանին Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշի քաղաքից «ադրբեջանական» գորգեր «գողանալու» մեջ։ Խոսքը վերաբերում է հրետակոծությունից փրկված՝ հայկական գորգերի թանգարանի ցուցանմուշներին, որոնք ցուցադրվել են Երևանում կայացած ցուցահանդեսում։ Արվեստի առարկաների մեծ մասն այդպես էլ չէր տարհանվել Շուշիի թանգարաններից և պատկերասրահից։
Հիշեցնենք, որ վերոնշյալ պարսիկ բանաստեղծները թյուրքախոս իրանցիներ էին. նրանց թյուրքախոս լինելն էլ հիմք է տալիս «Ադրբեջան» նորաստեղծ պետությանը բանաստեղծներին համարել «ադրբեջանցի» (այնինչ՝ ադրբեջանցի տերմինը ներկայիս Ադրբեջան պետության մեջ ապրողների նկատմամբ սկսել է կիրառվել պարսիկ բանաստեղծներից մի քանի դար հետո միայն):


















































Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Եվրախորհրդարանի պատգամավորները չեն կարողացել աշխարհի քարտեզի վրա գտնել Իրանը
Հայաստանն ու Իրանն աշխատում են սահմանին երկրորդ կամրջի նախագծի վրա
Իրանի հարստացված ուրանի պաշարները միջուկային օբյեկտների փլատակներում են
Անկանխիկ ստացման եղանակի անցնելու դիմում չներկայացրած կենսաթոշակառուի համար բանկը ընտրել է ՄՍԾ-ն՝ ին...
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է
ԱԹՍ-ի հարվածի հետևանքով Դուբայի միջազգային օդանավակայանի մոտ հրդեհ է բռնկել
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Տնային պայմաններում խնամքի ծառայություններ՝ տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց․ ուր դիմել
FoodexJapan սննդի և խմիչքների ցուցահանդես. հայկական գինեգործական ընկերությունները միասնական տաղավարո...