Գորիս–Կապան ճանապարհը, որտեղ ադրբեջանական մաքսակետեր են, սահմանակից է Խոտ գյուղի այգիներին.Տաթևի համայնքապետի թեկնածու
Տաթեւ–Աղվան ճանապարհը, որն այլընտրանքային ճանապարհ է Գորիս–Կապան միջպետական ճանապարհին, ասֆալտապատել են, բայց Խոտ գյուղից Որոտան ընկնող հատվածը քանդված է, հիմա դա էլ են վերանորոգում։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց Տաթեւ համայնքի ավագանու «Շանթ Դաշինք» խմբակցության համայնքապետի թեկնածու Սամվել Լալայանը։
«Մոտ 12 կմ է քանդված, հիմա ճանապարհը լայնացնում, կահավորում են, որպեսզի դեպի Որոտան, Բարձրավան եւ Շուռնուխ համայնքներ ճանապարհ լինի։ Տաթեւ–Աղվան ճանապարհը նորմալ վիճակում է, ուղղակի մինչեւ Տաթեւ հասնելը, 2–3 ոլորան կա, որը կցորդիչով տեխնիկայի համար դժվար է, բայց մարդիկ ստիպված քշում են»,– ասաց Սամվել Լալայանը։
Նրա խոսքով՝ Գորիս–Կապան ճանապարհը, որտեղ արդեն երկու օր է տեղադրված են ադրբեջանական մաքսակետեր, Խոտ գյուղի այգիներին սահմանակից է։
«Հետագայում մի բան պետք է անենք, որ մեր գյուղացիները անվտանգ իրենց աշխատանքները կատարեն։ Այս օրերին անորոշ վիճակ է, մարդիկ զգուշավոր են, ոստիկանությունը ուղղորդում է, որ բնակիչները երթեւեկեն այլընտրանքային ճանապարհով»,– նշեց Սամվել Լալայանը։
Հիշեցնենք՝ նոյեմբերի 11–ից փակ է Գորիս–Կապան միջպետական ճանապարհը։ Ադրբեջանն այդտեղ մաքսակետեր է տեղադրել։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ