Շառլ Միշելը շնորհակալություն է հայտնել Թուրքիային՝ Իրաքի, Սիրիայի եւ Եմենի քաղաքացիների Բելառուս չթողնելու համար
Եվրամիության նախագահ Շառլ Միշելը շնորհակալություն է հայտնել Թուրքիային համաձայնության հասնելու համար, որն արգելում է Իրաքի, Սիրիայի եւ Եմենի քաղաքացիներին Թուրքիայի տարածքով Բելառուս թռնել, հայտնում է Reuters-ը։
«Շնորհակալություն Թուրքիայի իշխանություններին»,- գրել է Միշելը Twitter-ում։ Միշելն անդրադարձել է Թուրքիայի քաղաքացիական ավիացիայի վարչության պաշտոնական հաշվետվությանը` նշելով, որ միջոցներ են ձեռնարկվել` «Եվրամիության եւ Բելառուսի միջեւ ապօրինի սահմանի հատման խնդիրը» լուծելու համար։
Նշվել է, որ որոշումն ընդունվել է «մինչեւ հետագա ծանուցումը»։
ԵՄ-ն բանակցություններ է վարում միջազգային փոխադրողների հետ, ինչպիսին է Turkish Airlines-ը, որպեսզի համոզի նրանց դադարեցնել միակողմանի տոմսերի վաճառքը դեպի Մինսկ, որտեղից, ըստ ԵՄ-ի, միգրանտները տեղափոխվում են Լեհաստանի սահման՝ որպես դաշինքի վրա ճնշման միջոց:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ