Թուրքական լիրան նոր հակառեկորդ է սահմանել
Թուրքական լիրայի փոխարժեքը դոլարի նկատմամբ նորացրել է իր պատմական նվազագույնը՝ ամերիկյան արժույթի ամրապնդման ֆոնին։ Այս մասին հայտնում է «Փրայմը»՝ հղում անելով սակարկումների տվյալներին։
Նշվում է, որ ժամը 16:45-ի դրությամբ լիրայի նկատմամբ դոլարը բարձրացել է մեկ դոլարի դիմաց մինչեւ 9,868 լիրա, ինչը դարձել է նոր հակառեկորոդ։
Չորեքշաբթի ավելի վաղ ԱՄՆ-ը հրապարակել էր հոկտեմբերին երկրում ինֆլյացիայի վերաբերյալ տվյալները։ Տարեկան ինֆլյացիան արագացել է մինչեւ 6,2%՝ սպասվող 5,8%-ի փոխարեն։ Սա ամենաբարձր ցուցանիշն է 1990 թվականի նոյեմբերից ի վեր։ Սեպտեմբերին սպառողական գների աճը գնահատվել է 5,4%։ Այս ֆոնին դոլարը զգալիորեն ամրապնդվել է նաեւ իենի, եվրոյի եւ ֆունտի նկատմամբ։
Հիշեցնենք, որ լիրան սկսել է կտրուկ էժանանալ հոկտեմբերի կեսերից՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանով Կենտրոնական բանկի երեք բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ նրա ղեկավարի երկու տեղակալների աշխատանքից ազատելու լուրերի ֆոնին։ Պաշտոնանկ արված երեք պաշտոնյաներն էլ սեպտեմբերին Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության խորհրդի նիստում դեմ են քվեարկել տոկոսադրույքի նվազեցմանը։ Մինչդեռ Էրդողանը հանդես է գալիս տոկոսադրույքի նվազման օգտին՝ պնդելով, որ ինֆլյացիայի աճը պայմանավորված է բարձր տոկոսադրույքներով:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ