Իսրայելը հայտարարել է, որ Թուրքիայում ձերբակալված 15 անձանցից ոչ մեկը «Մոսադ»-ի գործակալ չի եղել
Անցյալ շաբաթ Թուրքիայում ձերբակալված 15 անձանցից ոչ մեկը «Մոսադ»-ի գործակալ չի եղել, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։ Այս մասին հայտարարել է Կնեսետի արտաքին հարաբերությունների եւ պաշտպանության հանձնաժողովի ղեկավար, «Մոսադ»-ի նախկին փոխտնօրեն Ռամ Բեն-Բարաքը, գրում է Times of Israel-ը։
Նա ենթադրել է, որ թուրքական կառավարությունը ձգտում է ցուցադրել իր հետախուզական «ձեռքբերումները», ինչը հանգեցնում է կեղծ տեղեկությունների պարբերական հրապարակման: «Նշված անձանցից ոչ մեկը, ում անունները հրապարակվել են, իսրայելական լրտես չի եղել»,- ասել է նա:
Թուրքական Sabah թերթն ավելի վաղ հայտնել էր Թուրքիայում «Մոսադ»-ի 15 լրտեսների ձերբակալության մասին։
Իշխանամետ հրատարակությունը մեջբերել է M.A.S սկզբնատառերով ձերբակալվածներից մեկի հարցազրույցը: Միաժամանակ, Թուրքիայից ձերբակալությունների մասին պաշտոնական հաստատում չի եղել, եւ պարզ չէ, թե ինչպես է թերթը հարցազրույց վերցրել այս անձից, եթե նա ձերբակալվել է։
«Ես դեմ առ դեմ հանդիպեցի «Մոսադ»-ի աշխատակցի հետ։ Նա ինձ սովորեցրեց, թե ինչպես գաղտնագրել ֆայլերը իմ նոթբուքի վրա»,- իբր թերթին ասել է M.A.S.-ը:
Հրապարակման համաձայն՝ ձերբակալությունները տեղի են ունեցել հոկտեմբերի 7-ին՝ Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության (MIT) մեկ տարի տեւած գործողությունից հետո, որում ներգրավված են եղել մոտ 200 հետախույզներ, ովքեր հետապնդել են ենթադրյալ լրտեսներին։
Հաղորդագրության մեջ ասվում է, որ ենթադրաբար արաբական ծագմամբ կասկածյալները գործել են երեք հոգանոց խմբերով: Ոմանք «Մոսադ»-ի գործակալներին հանդիպել են Խորվաթիայում եւ Շվեյցարիայում, որտեղ տեղեկատվության փոխանակում է տեղի ունեցել: Նրանք պատվերներ են ստացել նաեւ Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում եւ Քենիայում՝ Նայրոբիում։
Այս հինգ խմբերը գործել են երկրի տարբեր հատվածներում։ Այս մարդիկ «Մոսադ»-ին տեղեկություններ են տրամադրել երկրում սովորող ուսանողների մասին, որոնցից մի քանիսը Թուրքիայի քաղաքացիներ են, մյուսները՝ օտարերկրացիներ, այդ թվում՝ պաղեստինցիներ։
Ինչպես գրել է թերթը, լրտեսական գործողությունների հիմնական թիրախը եղել են պաղեստինցիները Թուրքիայում եւ այն օբյեկտները, որտեղ նրանք գտնվել են։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ