Միջազգային ատյաններում ադրբեջանցիները հայկական կողմին հակադարձում են՝ մեջբերելով Նիկոլ Փաշինյանի խոսքերը. Աննա Մկրտչյան
Իշխանությունների հերթական կեղծիքն է բացահայտվել, այս անգամ՝ Վրաստանի վարչապետի շուրթերով: Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը և մանրամասնեց՝ ի՞նչ կեղծիքի մասին է խոսքը.
«Վրաստանի վարչապետը վերջերս հայտարարեց, որ միջնորդ է հանդիսանում Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների միջև շփումներում, դրանից երկու օր առաջ ԱԺ-ում վարչապետի աթոռը զբաղեցնող անձն ասում էր, որ որևէ բանակցության մասին միտք անգամ լինել չի կարող, հայտնում էր բանակցությունները սկսելու իր պատրաստակամությունը՝ Մինսկի խմբի ձևաչափով: Սա նշանակում է, հերթական կեղծիքի բացահայտում է եղել՝ Վրաստանի վարչապետի շուրթերով: Այստեղ մեզ իշխանություններն ասում են, որ Ալիևի հետ չենք խոսում, սպասում ենք Մինսկի խմբի համանախագահներին, հետո այստեղ գալիս է Վրաստանի վարչապետը և ասում՝ ես ապահովում են Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների կապը»,-ասաց պատգամավորը:
Աննա Մկրտչյանը նաև նշեց, որ միջազգային ատյաններում Ադրբեջանի պատերազմական հանցագործությունները քննելիս՝ ադրբեջանցիները հայկական կողմին հակադարձում են՝ մեջբերելով Նիկոլ Փաշինյանի խոսքերը.
«ՀՀ-ն միջազգային ատյաններում փորձում է ապացուցել, որ Ադրբեջանը պատերազմական և էթնիկ բազմաթիվ հանցագործություններ է գործել: Դատավարության ժամանակ Ադրբեջանի ներկայացուցիչները մեջբերում են Նիկոլի կողմից արված հայտարարությունները։ Երբ մենք խոսում ենք ՀՀ տարածքային ամբողջականության խախտման մասին, իրենք մեջբերում են Նիկոլի խոսքերը, երբ ասում ենք, որ նոյեմբերի 9-ի եռակողմ համաաձայնագրով պարտավորվել եք անհապաղ վերադարձնել բոլոր գերիներին, իրենք մեր ներկայացուցչին պատասխանում էին՝ մեջբերելով Նիկոլի խոսքերը, թե ինքն ասել է, որ քարտեզները տա, նոր գերիներին վերադարձնենք»:
Պատգամավորն արձանագրեց, որ Հայաստանի պատմության ողջ ընթացքում առաջին դեպքն է, որ Ադրբեջանի ներկայացուցիչները հակադարձում են հայկական կողմին ՝ հայկական ղեկավարության խոսքերով:


















































Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Եվրախորհրդարանի պատգամավորները չեն կարողացել աշխարհի քարտեզի վրա գտնել Իրանը
Հայաստանն ու Իրանն աշխատում են սահմանին երկրորդ կամրջի նախագծի վրա
Իրանի հարստացված ուրանի պաշարները միջուկային օբյեկտների փլատակներում են
Անկանխիկ ստացման եղանակի անցնելու դիմում չներկայացրած կենսաթոշակառուի համար բանկը ընտրել է ՄՍԾ-ն՝ ին...
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է
ԱԹՍ-ի հարվածի հետևանքով Դուբայի միջազգային օդանավակայանի մոտ հրդեհ է բռնկել
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Փեզեշքիանը և Մակրոնը քննարկել են Մերձավոր Արևելքում իրավիճակը