Իրանի ԱԳ նախարարը Մոսկվա է բերել «3+3» ձևաչափով տարածաշրջանային բանակցությունների համաձայնությունը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումն Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ, որը տեղի է ունեցել հոկտեմբերի 6-ին՝ Մոսկվայում, տևել է երկու ժամից մի փոքր ավելի: Նախարարները զրուցել են ինչպես դեմառդեմ, այնպես էլ պատվիրակությունների մասնակցությամբ:
Լավրովն ասել է, որ բանակցություններում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է Հարավային Կովկասի խնդիրները «3+3» ձևաչափով (Հայաստան, Ադրբեջան և Վրաստան, գումարած Ռուսաստան, Իրան և Թուրքիա) քննարկելու նպատակով նոր հարթակ ստեղծելու գաղափարը: Նախարարի խոսքով ՝ իրանական կողմը դրական է արձագանքել այս նախաձեռնությանը, ինչպես և Ադրբեջանն ու Թուրքիան:
Նոր հարթակ ստեղծելու գաղափարով հանդես է եկել Անկարան՝ Լեռնային Ղարաբաղում պատերազմի ավարտից անմիջապես հետո: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջին անգամ այս նախաձեռնության մասին հայտարարել է անցյալ տարվա դեկտեմբերի 11-ին Բաքու կատարած այցի ժամանակ՝ այն անվանելով «վեցյակի հարթակ»: Ներկայում հարթակի գործարկման շուրջ ակտիվորեն բանակցում է Մոսկվան:
«Հասկանալի էր, որ եթե Անկարան և Բաքուն լինեին նախաձեռնողները, ապա Հայաստանը չէր կարողանա մասնակցել: Հետևաբար, ջենթլմենական ձևով նրանք հարթակը գործարկելու իրավունք տվեցին Ռուսաստանին և Իրանին», - РБК-ի հետ զրույցում ասել է ռուսական դիվանագիտական աղբյուրը: Այս ձևաչափով, եթե այն աշխատի, կքննարկվի ընդհանուր տարածաշրջանային օրակարգը, և ոչ միայն ռազմական և սառեցված հակամարտությունների կարգավորումը: Եվ դա նրա տարբերությունն է արդեն գոյություն ունեցող հարթակներից, օրինակ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբից, որը կենտրոնացած է միայն ԼՂ հակամարտության կարգավորման վրա:
Սակայն Ռուսաստանի և Վրաստանի միջև հակասությունների պատճառով, եթե ինչ-որ բան ստացվի, դա շուտ չի լինի, ենթադրում է РБК-ի աղբյուրը: Հինգ երկրները կարող են գործել՝ Թբիլիսիի համար դուռը բաց թողնելով, նշել է ռուսական դիվանագիտական աղբյուրը:
«Ամենաիրատեսականն այժմ այն է, որ խոսենք «3+2» ձևաչափի գործարկման մասին` ենթադրելով, որ ապագայում մասնակցությունը Վրաստանի համար փակ չի լինի: Եթե Թբիլիսին ցանկանա, նախաձեռնության բոլոր մասնակիցները պատրաստ կլինեն», - պարզաբանել է նա:


















































Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Եվրախորհրդարանի պատգամավորները չեն կարողացել աշխարհի քարտեզի վրա գտնել Իրանը
Հայաստանն ու Իրանն աշխատում են սահմանին երկրորդ կամրջի նախագծի վրա
Իրանի հարստացված ուրանի պաշարները միջուկային օբյեկտների փլատակներում են
Անկանխիկ ստացման եղանակի անցնելու դիմում չներկայացրած կենսաթոշակառուի համար բանկը ընտրել է ՄՍԾ-ն՝ ին...
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է
ԱԹՍ-ի հարվածի հետևանքով Դուբայի միջազգային օդանավակայանի մոտ հրդեհ է բռնկել
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Փեզեշքիանը և Մակրոնը քննարկել են Մերձավոր Արևելքում իրավիճակը