Ադրբեջանի ՆԳՆ-ն բերման է ենթարկել Իրանի դեսպանատան մոտ հիգիենայի համար նախատեսված երեք տարա թողած անձանց
Ադրբեջանում Իրանի դեսպանն իր բողոքն է հայտնել՝ կապված հոկտեմբերի 1-ի գիշերը Բաքվում Իրանի դեսպանատան մոտ անհայտ անձանց խուլիգանության հետ:
«Անցած գիշեր Բաքվում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության նկատմամբ անհայտ անձանց հարձակումից և անհարգալից վերաբերմունքից հետո, ինչպես նաև վճռական բողոքից հետո, Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը հայտնաբերեց և բերման ենթարկեց չորս մարդու»,-ասել է դեսպան Սեյիդ Աբբաս Մուսավին IRNA գործակալությանը՝ ընդգծելով, որ դեսպանությունը ակնկալում է, որ հանցագործները կպատժվեն:
Իրանի դեսպանատան վրա հարձակումն արտահայտվել է նրանով, որ հոկտեմբերի 1-ի գիշերը անհայտ անձինք դիվանագիտական ծառայության պատերի տակ Իրանի դրոշի գույներով երեք կուժ են թողել (آفتابه/աֆթաֆա - երկար քթով կուժ, որը մուսուլմաններն օգտագործում են հիգիենայի ապահովման համար):


















































Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Եվրախորհրդարանի պատգամավորները չեն կարողացել աշխարհի քարտեզի վրա գտնել Իրանը
Հայաստանն ու Իրանն աշխատում են սահմանին երկրորդ կամրջի նախագծի վրա
Իրանի հարստացված ուրանի պաշարները միջուկային օբյեկտների փլատակներում են
Անկանխիկ ստացման եղանակի անցնելու դիմում չներկայացրած կենսաթոշակառուի համար բանկը ընտրել է ՄՍԾ-ն՝ ին...
Երևանում և մարզերում կլինեն էլեկտրաէներգիայի ընդհատումներ
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
ԱԹՍ-ի հարվածի հետևանքով Դուբայի միջազգային օդանավակայանի մոտ հրդեհ է բռնկել
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում