Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում մեծացել է 1 501-ով
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին օրում մեծացել է 1 501-ով, մահացել է 43 մարդ:
StopCov պաշտոնական կայքի տվյալներով՝ երկրում համավարակի առաջին օրերից առ այսօր հայտնաբերվել է վարակվելու 595 264 դեպք:
Միեւնույն ժամանակ վերջին 24 ժամում կորոնավիրուսից բուժվել է 1 954 պացիենտ, իսկ համավարակի ամբողջ ընթացքում՝ 559 996 մարդ: Մահացել է 8 541 քաղաքացի:
Մեկ օրում կատարվել է 22 920 թեստ, որոնցից 12 141-ը հակամարմինները պարզելու համար, իսկ 10 779-ը՝ ՊՇՌ:
Վարակվածության ցուցանիշը մեկ օրում 6,55 տոկոս է, վերջին 14 օրում՝ 7,19 տոկոս, վերջին 1 օրում՝ 6,89 տոկոս:
Ներկայում Վրաստանում կատարվել է կորոնավիրուսի դեմ 1 646 441 պատվաստում, այդ թվում՝ վերջին օրում՝ 14 071:
Տվյալ պահին կարանտինում գտնվում է 39 մարդ, ստացիոնար բուժում է ստանում՝ 5 446, քովի-հյուրանոցներում է գտնվում 1 225 քաղաքացի:
Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին:


















































Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Եվրախորհրդարանի պատգամավորները չեն կարողացել աշխարհի քարտեզի վրա գտնել Իրանը
Հայաստանն ու Իրանն աշխատում են սահմանին երկրորդ կամրջի նախագծի վրա
Իրանի հարստացված ուրանի պաշարները միջուկային օբյեկտների փլատակներում են
Անկանխիկ ստացման եղանակի անցնելու դիմում չներկայացրած կենսաթոշակառուի համար բանկը ընտրել է ՄՍԾ-ն՝ ին...
Երևանում և մարզերում կլինեն էլեկտրաէներգիայի ընդհատումներ
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
ԱԹՍ-ի հարվածի հետևանքով Դուբայի միջազգային օդանավակայանի մոտ հրդեհ է բռնկել
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում